06:51 22 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.89
  • GBP712.54
  • EUR629.98
  • RUB7.05
Արցախ
Ստանալ կարճ հղումը
50420

ԱԺ նախկին պատգամավորը պետք է հոկտեմբերին մեկներ արտերկիր՝ բուժվելու, սակայն պատերազմի հետևանքով այլ որոշում է կայացրել։

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի - Sputnik. ԱԺ նախկին պատգամավոր Մանե Թանդիլյանն այսուհետ Արցախում է ապրելու։ Այս մասին նա հայտնել է Facebook–ի իր էջում, որը մանդատը վայր դնելուց հետո ապաակտիվացրել էր։

«Պատերազմի ավարտից անմիջապես հետո այցելեցի Արցախ։ Ծանոթանալով ստեղծված իրավիճակին՝ ինձ պարզ դարձավ, որ ընդհատում եմ բուժումս և տեղափոխվում ապրելու Արցախ։ Պարզապես ապրելու։ Այսօր արդեն Արցախում եմ և հետագա անելիքներիս մասին հնարավորություն կունենամ տեղեկացնելու։ Սակայն վստահ եմ՝ ինչպիսի ձևաչափով էլ լինի, ինչ կարգավիճակում էլ լինեմ, արդեն որոշել եմ իմ առաջիկա անելիքը՝ ապրել և ապրեցնել Արցախը հայերեն», - գրել է Թանդիլյանը։

Արցախում նա արդեն հանդիպել է նախագահ Արայիկ Հարությունյանին, որը ողջունել է Թանդիլյանի՝ Արցախ տեղափոխվելը։
ԱԺ նախկին պատգամավորը նշել է, որ պետք է հոկտեմբերին մեկներ արտերկիր՝ բուժվելու, սակայն պատերազմի հետևանքով այլ որոշում է կայացրել։

«Մեր հերոս տղաները իրենց կյանքը չեն խնայել Արցախի համար, ուրեմն՝ Արցախը պետք է ապրի, նաև մեր պարտքն է՝ ապրեցնել Արցախը։ Պատահածից հետո շատ դժվար է շարունակել ապրել, մտածել, ելքեր փնտրել, բայց պարտավոր ենք, պարտավոր ենք վերականգնվել, վերաիմաստավորել արժեքներ, չհանձնվել ու չհրաժարվել ուժեղ, խելացի, հզոր Հայաստան ու Արցախ ունենալու երազանքից՝ վերածելով այդ երազանքը ամենօրյա չափելի գործողությունների և արդյունքի։ Մենք պարտվել ենք ճակատամարտը, պատերազմը, սակայն, դեռ չի ավարտվել։ Նոր ճակատամարտում մենք պետք է ապրենք, զարգանանք, հզորանանք՝ հանուն վերջնական հաղթանակի», - գրել է Թանդիլյանը։

Նա նաև խնդրել է լրագրողներին իրեն հարցերով չանհանգստացնել, ըստ այդմ պարզ չէ՝ Թանդիլյանը մենա՞կ է տեղափոխվել Արցախ, թե ընտանիքով։ Նախկին պատգամավորը ամուսնացած է, ունի երկու երեխա։

Ֆանտազիայի ժանրից է, ինչ ասեմ. Մանե Թանդիլյանը մեկնաբանել է իրեն պաշտոն առաջարկելու լուրը

Նշենք, որ Մանե Թանդիլյանը ծնունդով Ալավերդի քաղաքից է։ 2018-ի մայիսին՝ «թավշյա հեղափոխությունից» հետո, նշանակվել է Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, նույն թվականի հունիսին հրաժարական է ներկայացրել։

2018-ի դեկտեմբերին ընտրվել է ԱԺ պատգամավոր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից, նախագահել է ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը։

2020-ի օգոստոսին Թանդիլյանը առողջական խնդիրների պատճառով վայր է դրել պատգամավորի մանդատը։

Ըստ թեմայի

«Ստեփանակերտում կփորձենք հասկանալ` ինչ անել, ուր գնալ». Նոր Մարաղայի բնակիչը շվարած է
Ինչո՞ւ տեղահանվեցին Մարտակերտի գյուղերի բնակիչները. Մարուքյանը հարց է ուղղել իշխանությանը
«Ավրորան» Արցախի բնակիչներին օգնելու համար 116 600 դոլար կտրամադրի. ինչ խնդիրներ կլուծվեն
թեգերը:
Հայաստան, Արցախ, Մանե Թանդիլյան

Գլխավոր թեմաներ