19:24 22 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.44
  • GBP708.34
  • EUR631.10
  • RUB6.95
Արցախ
Ստանալ կարճ հղումը
27501

Արցախի մարդու իրավունքների պաշտպանը նոր տվյալներ է հայտնել գերիների և բռնի կերպով անհետացած քաղաքացիական անձանց վերաբերյալ։

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը տեղեկացնում է, որ գիշեր-ցերեկ անընդհատ թարմացնում են գերիների վերաբերյալ ցանկերը` հրապարակված տեսանյութերի և հարազատների ներկայացրած այլ ապացույցների հիման վրա:

«ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գտած տեսանյութերից արդեն կարողացել ենք առանձնացնել գրեթե 60 ռազմագերի, որոնցից միայն փոքր մասի ինքնությունը դեռ չենք կարողացել պարզել: Չեմ նշում վկայությունների, զանգերի և այլ ապացույցների հիման վրա հավաքագրվող տվյալները»,–Facebook-ի իր էջում գրել է Բեգլարյանը։

Նրա խոսքով` առանձին փաստահավաք գործունեություն են իրականացնում նաև ներկալված ու բռնի անհետացած քաղաքացիական անձանց մասով, որոնց թիվն էլ հասնում է շուրջ 40-ի:

Բեգլարյանն ասում է, որ հավաքագրված բոլոր տվյալները պարբերաբար փոխանցում են պետական ու միջազգային լիազոր մարմիններին՝ ակնկալելով արդյունավետ աշխատանք գերիների իրավունքների պաշտպանության ու վերադարձի ապահովման ուղղությամբ:

Արցախի ՄԻՊ–ը համագործակցում է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և անհատ փաստաբանների հետ՝ տվյալների փոխանակման ու այլ համապատասխան գործընթացների հարցում:

Հիշեցնենք, որ տևական ժամանակ է, ինչ անհետ կորած զինծառայողների ծնողները բողոքի ակցիաներ են իրականացնում տարբեր պատկան կառույցների մոտ` պահանջելով օր առաջ քայլեր իրականացնել նրանց որոնողական աշխատանքների, վերադարձի համար։

Դավիթն ասում է` հրամանատար չի եղել, զինվորներից մեկի մայրը հեկեկալով դիմում է իշխանությանը

թեգերը:
գերի, Արցախ, Արտակ Բեգլարյան (Արցախի ՄԻՊ)

Գլխավոր թեմաներ