01:05 25 փետրվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD526.45
  • GBP745.61
  • EUR640.37
  • RUB7.16
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Խաղաղապահներն Արցախում (122)
59 0 0

Ռուսական կենտրոնի մասնագետները վերականգնել են հոսանքը, ջերմամատակարարումը, ինչպես նաև տեղ հասցրել անհրաժեշտ դպրոցական գույքն ու նյութական միջոցները։

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Ռուսական խաղաղապահ զորքերի անձնակազմը շարունակում են ԼՂ–ում սոցիալական նշանակության օբյեկտների ականազերծման աշխատանքները։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ–ն։

«Ստեփանակերտի № 10  հանրակրթական դպրոցի տարածքում անցած մեկ օրվա ընթացքում ավարտվել է տեղանքի զննությունը, պայթյունավտանգ օբյեկտների որոնումն ու դրանց մաքրումը։ Թշնամական կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի զինծառայողները ստուգել են դպրոցում և հարակից տարածքում  պայթյունավտանգ առարկաների առկայությունը», – ասվում է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, թշնամական կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի մասնագետները վերականգնել են հոսանքը, ջերմամատակարարումը, ինչպես նաև տեղ հասցրել անհրաժեշտ դպրոցական գույքն ու նյութական միջոցները։

Առաջիկայում ռուս խաղաղապահների աջակցությամբ նախատեսվում է բացել մյուս ուսումնական հաստատությունները։

Ինժեներական ստորաբաժանումները ԼՂ–ում ականազերծել են ավելի քան 34 հա տարածք, շուրջ 12 կմ ճանապարհ, ստուգել ավելի քան 110 տներ և սոցիալական օբյեկտներ,  հայտնաբերել և վնասազերծել են 1077 պայթյունավտանգ առարկա։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։

Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

Հայտարարության ստորագրումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրեց, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փարիզը Ղարաբաղի մասին եռակողմ հայտարարության մասին իմացել է Փաշինյանի Facebook-յան էջից

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժեց կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվեց դեպի Բաղրամյան պողոտա ու մտավ Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի ենթարկվեց, նրան տեղափոխեցին հիվանդանոց։

Նշենք, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում, ըստ վերջին տվյալների, հայկական կողմից զոհվել են 1712 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

թեմա:
Խաղաղապահներն Արցախում (122)

Ըստ թեմայի

Կորոնավիրուսին հաղթեցի՞նք. այս իրավիճակում դպրոցները բացելը, ըստ փորձագետի, հիմնավոր չէ
Պատերազմից հետո զինծառայողներին և ընտանիքներին հատկացնելու համար պետք է մոտ 80 մլրդ դրամ
Առանձնացվել են 60 ռազմագերի, բռնի անհետացած քաղաքացիների թիվը հասնում է 40-ի. Բեգլարյան
թեգերը:
ական, ռուս, խաղաղապահ, դպրոց, Ստեփանակերտ

Գլխավոր թեմաներ