12:19 16 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.53
  • GBP712.78
  • EUR634.35
  • RUB7.13
Արցախ
Ստանալ կարճ հղումը
971 0 0

Եթե ռուսական արտադրության Ս-300 զենիթահրթիռային համալիրները մասնակցել են մարտական գործողություններին ու տուժել են ՀՕՊ համակարգի թերությունների պատճառով, ապա ավելի վաղ հիշատակված $40 միլիոն արժողությամբ Swathi հնդկական ռադարները ակտիվության ոչ մի հետք չեն թողել։

Ալեքսանդր Խրոլենկո, ռազմական վերլուծաբան

Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների ընթացքում փորձագետների շրջանում ու մեդիատարածքում վիճաբանություններ էին ընթանում հայկական կողմի ունեցած ռուսական արտադրության զենքի արդյունավետության մասին։ Sputnik-ը փորձել է հասկանալ՝ խնդիրը զե՞նքն է, թե՞ անձնակազմի պատրաստվածություն ու պաշտպանության կազմակերպումը։

Այսօր առանձին փորձեր են արվում արդարացնել հայկական կողմի պարտությունը ռուսական արտադրության «անօգուտ» Սու-30ՍՄ կործանիչներով, Ս-300 «կույր» զենիթահրթիռային համալիրներով, «անարդյունավետ» ՌԵՊ համալիրներով ու «սխալ համակարգի» տանկերով։ Կարծես հայկական կողմը երբեք երրորդ երկրների արտադրության զենք չի գնել (օրինակ՝ հնդկական Swathi ռադարները), իսկ ադրբեջանական կողմը զինված էր բացառապես իսրայելական ու թուրքական նմուշներով («Բայրաքթարի» տիպի), որոնք և վճռել են «մեծ բեկումը»։ Այստեղից փորձում են հետևություն անել, թե այլ երկրները, իբր Ղարաբաղի օրինակն աչքի առաջ ունենալով, կվերանայեն ռուսական զենք գնելու իրենց որոշումը։ Նման մտորումները քողարկում են ռազմաքաղաքական ղեկավարության ռազմավարական բացթողումներն ու սպառազինության համաշխարհային շուկայում խիստ մրցակցային պայքարը։ Ավելի լավ է իրականություն վերադառնալ։

Միայն զինվորի խիզախությամբ հաղթանակի չեն հասնում. Հայաստանի ռազմական սխալները Ղարաբաղում

Մոսկվան մի քանի ռազմական վարկ է տրամադրել Հայաստանին։ Շարունակությունը հայկական կողմի գործն էր։ Եթե ռուսական արտադրության Ս-300 զենիթահրթիռային համալիրները մասնակցել են Ղարաբաղում մարտական գործողություններին ու տուժել են ՀՕՊ համակարգի թերությունների պատճառով, ապա ավելի վաղ հիշատակված $40 միլիոն արժողությամբ Swathi հնդկական ռադարները ակտիվության ոչ մի հետք չեն թողել։ Բայց կարող էին գովազդային համառոտ նկարագրության համաձայն՝ հայտնաբերել ականանետային կրակոցները մինչև 20 կիլոմետր հեռավորության վրա, հրետանու կրակը՝ մինչև 30 կմ, իսկ հրթիռի կրակը՝ մինչև 40 կմ (յուրաքանչյուր սարք կարծես թե կարող է միաժամանակ մինչև յոթ թիրախ որսալ)։ Հնարավոր է՝ հաշվարկները չեն հասցրել յուրացնել նոր ռադարները։ Հայ մասնագետների ուսուցումը կարող էր լինել վճռորոշ օղակը նաև ռուսական արտադրության մարտական տեխնիկայի շահագործման հարցում։ Բնականաբար, ռազմական գործում անկազմակերպ ու մեծամիտ լինելն անթույլատրելի է։

Կորուստներ ու ավարներ

Դեկտեմբերի մեկին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ազգին ուղերձով դիմելիս մանրամասն ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում հայկական կողմի մարտական տեխնիկայի կորուստները։ Երկար ցուցակում էին հարյուրավոր զենքեր, որոնք ոչնչացվել ու որպես ավար են վերցվել։ Ադրբեջանի նախագահը հիշատակեց նաև հրթիռային համալիրներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, տանկեր ու ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ։

Կարելի է տարբեր կերպ նայել այդ թվերին ու այն փաստին, որ «ստվերում» են մնում ադրբեջանական բանակի կորուստները (հաստատ զգալի), սակայն ստեղծված իրավիճակում (յոթ շրջանների վերադարձի դեպքում) Ադրբեջանի նախագահը հակառակորդի կորուստները կտրուկ չափազանցնելու կարիք չունի։ Օրինաչափ հարց է առաջանում Ղարաբաղում 44 օր տևած մարտերի ընթացքում հայկական խմբավորման ռազմական կազմակերպվածության մակարդակի մասին։

Հայկական զորքերի վերացված տեխնիկայի մեծ քանակը կարելի է բացատրել մարտական հակազդեցության դաժանությամբ, սակայն թվերը զարմացնում են․ լքված 79 տանկ, 47 հետևակի մարտական մեքենա, 104 հրետանի (հրանոթներ ու ականանետներ), 5 «Շիլկա» զենիթային սարք, 93 հատուկ մեքենա, 270 բեռնատար մեքենա (հնարավոր է՝ Բաքվում ցուցադրեն այդ ավարները որպես երկրի ղեկավարի խոսքերի ապացույց)։ Մինչդեռ միայն 79 մարտունակ տանկը երկուսուկես տանկային գումարտակ է (մեծ առավելություն է և՛ հարձակման, և պաշտպանության դեպքում)։ Կարծում եմ՝ հայկական կողմի անհավանական «շռայլությունը» կարող է երկու պատճառ ունենալ․ մարտական տեխնիկան լքվել է անկազմակերպ՝ տարերային նահանջի ժամանակ, կամ վառելիք չի եղել (թիկունքային ապահովման խնդիրներ են եղել), ու մեքենաները պարզապես չեն կարողացել առաջ շարժվել։

Արցախյան սրացումը և ռուսական գործոնը Կովկասում

Ամեն դեպքում պետք է կազմակերպչական եզրակացություններ անել, սակայն դա արդեն Հայաստանի գլխավոր շտաբի ու ռազմաքաղաքական ղեկավարության իրավասությունների շրջանակում է։

Ըստ թեմայի

Որտեղի՞ց է առաջացել Ղարաբաղում թուրքական ԱԹՍ-ների արդյունավետության մասին միֆը
Ռուսական զենքը կարողանում է անշեղորեն խոցել. 2020 թվականի նախնական արդյունքները
Սիրիացի թուրքոմանները ԼՂ–ում. «ուղևորություն» դեպի պատերա՞զմ, թե՞ մեծ վերաբնակեցում
թեգերը:
Ռուսաստան, Զենք, Պատերազմ, Լեռնային Ղարաբաղ

Գլխավոր թեմաներ