20:14 22 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.44
  • GBP708.34
  • EUR631.10
  • RUB6.95
Արցախ
Ստանալ կարճ հղումը
18110

Ռուս խաղաղապահները զգալի օգնություն են ցուցաբերում բնակիչներին, ու խոսքը միայն անվտանգության մասին չէ։

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է, որ Ղարաբաղն իր ապագան կապում է Ռուսաստանի ռազմական ներկայության հետ։

«Մենք մեր ապագան տեսնում ենք հետևյալ կերպ, որ ռուս խաղաղապահներն անպայման այստեղ են լինելու», - ասել է Պողոսյանը։

Նրա խոսքով՝ ռուս խաղաղապահները զգալի օգնություն են ցուցաբերում տարածաշրջանի բնակիչներին, ու խոսքը միայն անվտանգության մասին չէ։

«Հումանիտար օգնությունը նույնպես շատ կարևոր է, որպեսզի մարդիկ վերադառնան ապագայի հույսով, իմանան, որ այստեղ ապրելն ապահով է», - նշել է Պողոսյանը։

Նա ավելացրել է, որ այսօր իշխանության առաջնահերթ խնդիրն է ամեն ինչ անել, որ պատերազմից առաջ Արցախում ապրած մարդիկ նորից վերադառնան։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են

Ըստ թեմայի

Ադրբեջանի մոնիթորինգի կենտրոնում Ռուսաստանի և Թուրքիայի զինվորականների թիվը հավասար կլինի
Ռուսաստանից մարդասիրական օգնության նոր խմբաքանակ է ուղարկվել Արցախ
Ռուսաստանի աջակցությամբ Արցախում մոտ 8000 բնակելի տուն կկառուցվի
թեգերը:
Ռուսաստան, Վահրամ Պողոսյան, Արցախ

Գլխավոր թեմաներ