12:56 24 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.44
  • GBP708.34
  • EUR631.10
  • RUB6.95
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2224)
342711

Ռոբերտ Քոչարյանը բացատրեց,թ ե ինչու չի կայացել իր և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հանդիպումը։

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի - Sputnik. Պատերազմի երրորդ օրն արդեն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն Արցախում էր։ »5–րդ ալիքի» հետ հարցազրույցում խոստովանում է՝ 1-2 օր պահանջվեց հասկանալու համար, որ այս պատերազմում լրջագույն խնդիրներ ունենք, և այն պետք է շտապ կանգնեցնել՝ թեկուզ զիջումների գնով։ Քոչարյանը պատմեց, որ խոսել է Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ։ Դրանից հետո Բակո Սահակյանն առաջարկել է հանդիպում կազմակերպել Արայիկ Հարությունյանի հետ։

«Ես Արայիկ Հարությունյանի նկատմամբ առանձնապես համակրանք չեմ ունեցել երբեք, բայց հանգամանքներից ելնելով, համարեցի, որ այո, պետք է կիսվել գործող նախագահի հետ և մտահոգություններով և որոշ առաջարկներով, թե ինչ է պետք անել այս իրավիճակում։ Բակո Սահակյանը գնաց այդ հանդիպումը կազմակերպելու համար, երբ որ հետ եկավ, տարակուսանք էր իր դեմքին, ասում է՝ չի ուզում, ավելի շուտ՝ ոչ թե չի ուզում, այլ Արայիկ Հարությունյանն ասում է, թե՝ չեմ կարող, եթե ես հանդիպեմ, ինձ կուտեն, և այդ հանդիպումը վատ կանդրադառնա Ղարաբաղի վրա»,- եթերում պատմեց Ռոբերտ Քոչարյանը։Ավելին բացահայտել ՀՀ երկրորդ նախագահը չցանկացավ՝ նշելով, որ խոսակցությունը եղել է Բակո Սահակյանի և Արայիկ Հարությունյանի միջև, ավելին ասելը ճիշտ չէ։

Նշեց, որ մտադրված էր Արայիկ Հարությունյանին նաև որոշ քայլեր առաջարկել պատերազմը կանգնեցնելու համար։

«Մենք կարող էինք ճիշտ որոշման արդյունքում լիարժեք փակել օդը». Ռոբերտ Քոչարյան

«Առաջնագծում նկարվել, չգիտեմ, սուրճ խմել, հիշում եմ մի նախադասությունը՝ «պատերազմ եք ուզում, պատերազմ եք ստանալու». այն վիճակը չէր, լուրջ աշխատելու ժամանակն էր, ոչ թե աքլորանալու, պահի պահանջ էր»,- ասաց 2-րդ նախագահն ու ևս մեկ անգամ շեշտեց՝ հնարավոր էր կանգնեցնել պատերազմը, վարչապետը պարտավոր էր պատերազմը կանգնեցնել հաջորդ օրը, երբ ինքը գլխավոր շտաբի կողմից ստացավ զեկույցը:

«Երրորդ օրը ստացավ, չորրորդ օրը պիտի ընդուներ Լավրովի պլանը և կանգնեցներ պատերազմը: Կոնկրետ ժամկետներով, նույնիսկ եթե դա ենթադրում էր տարածքների վերադարձ, այն ժամանակ հարավում ադրբեջանցիք երեք-չորս կիլոմետրի չափով էին առաջ գնացել, ընդամենը: Եվ ունեինք այդ ժամանակ ընդամենը 500 զոհ, բայց պատերազմը կանգեցվեց 44-րդ օրը, մի քանի հազար զոհ ունենալուց հետո, ավելի քան տասը հազար վիրավոր ունենալուց հետո և վատագույն սցենարով։ Տարածքները կորցնելուց հետո, առանց որևէ հեռանկարի՝ կարգավիճակը քննարկելու առումով: Չկա ոչ մի բան ֆիքսած: Կրկնում եմ, սա ուղղակի չի տեղավորվում իմ ուղեղում: Ինչո՞ւ չես կանգնեցրել պատերազմը չորրորդ օրը, երբ արդեն քո զինվորականները քեզ ասում էին՝ մենք անխուսափելիորեն պարտվում ենք»,- նշեց նախագահը։

Նրա խոսքով՝ պարտության պատճառներից նաև մեկը փորձված, պատերազմի միջով անցած, հաջողություններ ունեցած հրամանատարների չեզոքացումն էր, այն հրամանատարների, որոնք կառուցել էին բնագիծը, որոնք խրամատներում չեն կռվել, որովհետև 92-94 թվականներին անգամ չէին հասցրել խրամատներ փորել։

Տավուշում մեր կողմից հրահրած սահմանային կոնֆլիկտն այս պատերազմի պատճառներից է. Քոչարյան

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2224)

Ըստ թեմայի

«Միայն թե եղբորս ոչինչ չլինի». Դավիթ Կարենովիչի վերջին խոսքերն իրականացան, երազանքը` ոչ
ՄԱԿ-ը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո
Ադրբեջանը ՄԻԵԴ-ին առաջին անգամ տրամադրել է գերիների մասին տեղեկություն
թեգերը:
Բակո Սահակյան, Ռոբերտ Քոչարյան, Արցախյան պատերազմ, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան

Գլխավոր թեմաներ