16:42 27 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.16
  • GBP711.59
  • EUR628.06
  • RUB6.89
Արցախ
Ստանալ կարճ հղումը
241 0 0

Արցախի մշակութային և կրոնական ժառանգության հուշարձաններին շարունակում է ոչնչացման վտանգ սպառնալ, հատկապես նրանց, որոնք մնացել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում։

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Արցախի մշակութային և կրոնական ժառանգությունը ոչնչացումից և պղծումից կարելի է փրկել միմիայն հատուկ ստեղծված խմբի կողմից մշտական վերահսկողության և մոնիթորինգի դեպքում։ Այդպիսի համոզմունք է հայտնել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Նարինե Խաչատուրյանը։

Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում Խաչատուրյանն ընդգծեց, որ մոնիթորինգի խմբում կարող են լինել ինչպես միջազգային կազմակերպությունների, մասնավորապես՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչներ, այնպես էլ ռուս խաղաղապահներ և Արցախի իշխանությունների ներկայացուցիչներ։ Այդ համատեքստում Խաչատուրյանը դրական է գնահատել ՅՈւՆԵՍԿՕ-ի պատվիրակության սպասվող այցն Արցախ։

Ավելի վաղ ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեն Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել էր Արցախ առաքելություն ուղարկելու մտադրության մասին։ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր հերթին նշել էր, որ Մոսկվան աջակցում է այդ որոշմանը:

«Առաքելության թվում կլինեն Ռուսաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և «Կապույտ վահան» միջազգային կազմակերպության չորս ներկայացուցիչ։ Նրանց այցը նախատեսվում է 2020թ․-ի դեկտեմբերին – 2021թ․-ի հունվարին»,-ասաց Խաչատուրյանը։

Депутат НС от фракции Мой шаг Нарине Хачатурян на церемонии гашения марки к 150-летию Ованеса Туманяна (18 февраля 2019). Еревaн
© Sputnik / Aram Nersesyan
Նարինե Խաչատուրյան

Փոխնախարարի խոսքով՝ առաքելությունը վատ ժամանակ է գալիս, ձմռանը վայրեր կան, որոնք փաստացի անհասանելի են։ Առայժմ անհայտ է նաև՝ արդյոք Հայաստանի կամ Արցախի ներկայացուցիչներն ուղեկցելու են նրանց, թե ոչ։ Նա նշեց, որ նախարարությունը կազմել է մշակութային և կրոնական ժառանգության այն հուշարձանների ցուցակը, որոնց առաջին հերթին է վտանգ սպառնում։

Դրանք հիմնականում այն հուշարձաններն են, որոնք մնացել Ադրբեջանի ենթակայությանն անցած տարածքներում։ ՅՈւՆԵՍԿՕ-ն պետք է փոխանցի այդ ցուցակը Հայաստանի արտաքին գործերի նախարարությանը։

Ի՞նչ է առաջարկում ՌԴ–ն Ղարաբաղում մշակութային արժեքների պահպանման համար

Փոխնախարարն անհանգիստ է այն հուշարձանների համար, որոնք մնացել են Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքներում։ Այդ համատեքստում նա օրինակ բերեց Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում վերջերս կատարված վանդալիզմը։ Խաչատուրյանն ընդգծեց, որ հայտնի չէ Հադրութի և Շուշիի թանգարանների ցուցանմուշների ճակատագիրը։

«Այս փուլում կարևոր է, որ առաքելությունը արձանագրի, թե ինչ վիճակում են հիմա հուշարձանները։ Ընդ որում՝ որոշ ժամանակ անց պետք է կրկնակի մոնիթորիգ անցկացնել»,-ասաց Խաչատուրյանը։

Նա ընդգծեց, որ միայն պատմամշակութային ժառանգության հուշարձաններին պարբերական այցելությունն ու դրանց վիճակի ստուգումը թույլ կտա խուսափել դրանց ոչնչացումից: Խաչատուրյանը կարծում է, որ հայկական մասունքների անվտանգության պահպանման կանոնավոր մոնիթորինգն առավել հեշտ կլինի իրականացնել տեղում գտնվողների համար։

Դա կարող է լինել հատուկ աշխատանքային խումբ՝ բաղկացած  ռուս խաղաղապահներից, տեղական իշխանությունների ներկայացուցիչներից։ Նա միջազգային կառույցներին կոչ է արել ավելի ակտիվ և ուշադիր լինել այդ հարցի նկատմամբ։

Արցախում  պատմամշակութային ժառանգության ավելի քան երեք հազար հուշարձան կա (ամրոցներ, վանքեր, խաչքարեր, տապանաքարեր)։ Դրանք բոլորը վաղուց արդեն գույքագրվել են և անձնագրեր ունեն։

Ըստ թեմայի

Ղազանչեցոցը հրթիռակոծելը մշակութային զտման հերթական փորձն է. Տիգրան Համասյանի կոչը
Մշակութային զենքը՝ պատերազմի դեմ․ Երևանում, ի հեճուկս ամեն ինչի, մեկնարկեց «Ոսկե ծիրանը»
Ռուսաստանի մշակութային գործիչները դիմել են ՅՈւՆԵՍԿՕ-ին՝ Արցախի հուշարձանների խնդրով
թեգերը:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ԿԳՄՍ), ՅՈՒՆԵՍԿՕ, Հուշարձան, Արցախ

Գլխավոր թեմաներ