00:25 14 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD519.43
  • GBP715.00
  • EUR617.91
  • RUB6.73
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (814)
181 0 0

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտնել է, որ Արցախի ճանաչման որոշակի գործընթաց եղել է, բայց գաղտնի։

ԵՐԵՎԱն, 11 դեկտեմբերի - Sputnik. Արցախի անկախության ճանաչման գործընթաց իրականացնելն այս պահին ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նպատակահարմար չի համարում։ Այս մասին այսօր ԱԺ–ում ճեպազրույցի ժամանակ հայտնեց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Այս պահին եղած իրավիճակի հետ կապված մենք չեն կարող քայլեր անել, որոնք կվտանգեն որևէ մեկի կյանքը կամ որևէ պրոցես»,– ասաց Մարուքյանը` նշելով, որ ավելին ասել չի կարող, քանի որ դա պետական գաղտնիք է։

Միաժամանակ Մարուքյանը հայտնեց, որ «Լուսավոր Հայաստանը» շուրջ 1 ամիս զբաղվել է Արցախի ճանաչման հարցով, բայց դա գաղտնի գործընթաց է եղել։ Ընդ որում, այդ ընթացքում, նրա խոսքով, որոշակի գործընթացների մեջ է եղել նաև ՀՀ համապատասխան մարմինների հետ։

Հավելենք, որ Արցախի Հանրապետության ստեղծումից ի վեր պարբերաբար բարձրացվել է Հայաստանի Հանրապետության կողմից Արցախի անկախության ճանաչման հարցը։

ՀՀ իշխանությունները, սակայն, զերծ են մնացել ճանաչումից՝ Ադրբեջանի հետ բանակցությունները չվիժեցնելու պատճառաբանությամբ։

Նիստը փակ կլինի. Մարուքյանն «Իմ քայլին» մեղադրում է քվեարկության արդյունքները կեղծելու մեջ

2020-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Նոյեմբերի 9-ին հրադադարի վերաբերյալ եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ 

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ 

թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (814)

Ըստ թեմայի

305 կողմ, 1 դեմ. Ֆրանսիայի Սենատում Արցախի անկախության բանաձևի քվեարկության տեսանյութը
Մեզ ասվել է, որ համանախագահները դեմ են. Մարուքյանը՝ Արցախի անկախությունը չճանաչելու մասին
Մենք չենք ճանաչում Արցախի անկախությունը, սպասում ենք, որ ուրիշները ճանաչեն
թեգերը:
Արցախ, Էդմոն Մարուքյան

Գլխավոր թեմաներ