12:30 09 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.09
  • GBP726.75
  • EUR630.68
  • RUB7.05
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Խաղաղապահներն Արցախում (142)
346831

Փոխհրաձգությունը դադարեցվել է, պարզում են` ով է խախտել հրադադարի ռեժիմը: Թե ում վերահսկողության տակ են այժմ գտնվում երկու գյուղերը, դեռ հայտնի չէ։

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի - Sputnik. Ռուս խաղաղապահներն արդեն ժամանել են Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղեր, որոնց ուղղությամբ հարձակում են գործել ադրբեջանական զինված ուժերը: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Հադրութի նախկին քաղաքապետ Վահան Սավադյանը։

«Այժմ պարզում են, թե ով է խախտել հրադադարի ռեժիմը»,– ասաց նա։

Առայժմ տեղեկություններ չկան, թե այս պահին ում վերահսկողության տակ են գտնվում գյուղերը։ Սավադյանը հավելեց՝ պատճառն այն է, որ այդ գյուղերում գտնվող հայ զինվորականների հետ կապ չկա։

Նշենք, որ Հադրութի շրջանի երկու գյուղերը՝ Հին թաղերն ու Խծաբերդը, մնացել են հայկական կողմի վերահսկողության տակ։ Հին Թաղեր գյուղը «չեզոք գոտի» էր։ Այնտեղ վերջին մի քանի օրերին առանց կրակոցներ արձակելու մտել էին հայ զինվորականները։

Հիշեցնենք` Արցախի պաշտպանության նախարարությունն այսօր առավոտյան տեղեկացրել էր, որ դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ: Ծավալված փոխհրաձգության հետևանքով տարբեր աստիճանների հրազենային վիրավորումներ են ստացել երեք պահեստազորայիններ:

ՀՀ ՊՆ–ն ավելի ուշ հայտնեց, որ Ադրբեջանը հարձակողական գործողություններ է սկսել նաև Արցախի 2 բնակավայրերի` Հին Թաղլարի և Խծաբերդի ուղղությամբ։

թեմա:
Խաղաղապահներն Արցախում (142)

Ըստ թեմայի

Մեր սահմաններն ամուր են. Գորիսում ադրբեջանական համարներով մեքենաներ չեն շրջում
«Եթե իրավիճակը ստիպի, ՌԴ–ն կընդլայնի իր միջոցները». փորձագետը` Ադրբեջանի հարձակման մասին
Ադրբեջանը մյուս երկրների համար շատ վատ օրինակ է ծառայել. Զատուլին
թեգերը:
Հադրութ, Արցախ

Գլխավոր թեմաներ