07:53 14 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD519.43
  • GBP715.00
  • EUR617.91
  • RUB6.73
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (814)
372 0 0

Ստեփանակերտի քաղաքապետի խոսքով, Արցախի բնակիչներին հետաքրքրում են անվտանգության և կարգավիճակի հետ կապված հարցերը։

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Ստեփանակերտի օդանավակայանի կառուցման աշխատանքները՝ ռուս խաղաղապահների մասնակցությամբ, շարունակվում են անընդմեջ, սակայն օդային հաղորդակցության բացման հստակ ժամկետներ դեռևս դժվար է նշել: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը։

«Որքան գիտեմ, Ռուսաստանը բեռները հասցնում է Երևան, որտեղից դրանք մեքենաներով բերում են այստեղ՝ Ստեփանակերտ։ Այժմ խաղաղապահ ուժերի մասնակցությամբ օդանավակակայան է կառուցվում։ Դա արվում է, որպեսզի ռուսական ինքնաթիռները կարողանան անմիջապես Ղարաբաղ ժամանել»,-պատմել է Սարգսյանը։

Նա դժվարացավ նշել Ստեփանակերտի օդանավակայանի բացման ճշգրիտ ժամկետները, սակայն հավաստիացրեց, որ աշխատանքներն ընթանում են առանց դադարի:

«Հաստատ ասել չեմ կարող, բայց աշխատանքներն ընթանում են օր ու գիշեր»,-ասել է Ստեփանակերտի քաղաքապետը։

Ստեփանակերտում ռուս խաղաղապահները մեկ օրում 12 հեկտար տարածք են ականազերծել

Հարցին, թե ուրիշ ինչով կարող էր Ռուսաստանը օգնել Արցախի հետպատերազմյան վերականգնմանը, Սարգսյանը պատասխանել է. «Միայն խաղաղությունն է մեզ պետք։ Խաղաղություն և կարգավիճակ։ Հիմա մարդիկ գիտեն, որ ամեն ինչ լավ կլինի, բայց միևնույն է՝ մտահոգվում են տարածաշրջաանի կարգավիճակի հարցով»։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են

թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (814)

Ըստ թեմայի

Ղարաբաղում ռուս խաղաղապահների դիտակետերը զինվել են պաշտպանիչ միջոցներով. տեսանյութ
Արցախի իշխանությունը հուշարձանների ցանկ կփոխանցի ՌԴ խաղաղապահներին
Արևմուտքի ծրագիրը չաշխատեց, որովհետև տարածաշրջան մտան ռուս խաղաղապահները. Ստեփան Դանիելյան
թեգերը:
խաղաղապահ, օդանավակայան, Ստեփանակերտ, Արցախ

Գլխավոր թեմաներ