04:26 18 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.20
  • GBP719.54
  • EUR625.49
  • RUB6.89
Արցախ
Ստանալ կարճ հղումը
158 0 0

Հունվարի 11-ից սկսած՝ քաղաքացիները կարող են ենթարկվել պատասխանատվության ԱՀ և ՀՀ օրենսդրության համաձայն։

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի - Sputnik. Արցախի և Հայաստանի հանրապետությունների քաղաքացիները մինչև հունվարի 10-ը պետք է հանձնեն մարտական գործողություններին մասնակցելու նպատակով ստացած զենք–զինամթերքը։ Տեղեկությունը հայտնում է Արցախի Ազգային անվտանգության ծառայության մամուլի բաժինը։

«Անհրաժեշտ է մինչև 2021 թվականի հունվարի 10-ը ներառյալ ԱՀ Ազգային անվտանգության ծառայությունից, ԱՀ ոստիկանությունից, ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից, պաշտպանության նախարարությունից և այլ պատկան մարմիններից ստացած զենքերը, ռազմամթերքը, կապի միջոցները, պարտադիր գրանցման (հաշվառման) ենթակա հատուկ սարքերը և այլ հատուկ սարքերը (գիշերային, ցերեկային դիտարկման սարքեր ու նշանոցներ, ջերմատեսիլ սարքեր ու նշանոցներ), ինչպես նաև այլ պարագաները վերադարձնել հաշվառման համապատասխան մարմիններ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հետո ուշ կլինի. Շուռնուխի գյուղապետը կամավորներին կոչ է արել զենք վերցնել. տեսանյութ

ԱԱԾ-ն նախազգուշացնում է, որ նշված քաղաքացիները 2021 թվականի հունվարի 11-ից կարող են ենթարկվել պատասխանատվության ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու մեղադրանքով` համաձայն ԱՀ և ՀՀ օրենսդրության:

Հավելյալ տեղեկատվությունների համար անհրաժեշտ է զանգահարել ԱՀ ԱԱԾ թեժ գիծ՝ 047944126 հեռախոսահամարով:

Ըստ թեմայի

Վերջին երկու տարում գնված զենքը այս պատերազմի ժամանակ չի կրակել. ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ
Ռուսական զենքը կարողանում է անշեղորեն խոցել. 2020 թվականի նախնական արդյունքները
Ռուսական զենք․ ինչ են իրենցից ներկայացնում առաջին սերիական Սու-57-ն ու «Օխոտնիկ» ԱԹՍ-ն
թեգերը:
Զենք, Արցախ

Գլխավոր թեմաներ