17:47 23 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD521.89
  • GBP724.44
  • EUR629.24
  • RUB6.94
Արցախ
Ստանալ կարճ հղումը
615 0 0

Ռուս խաղաղապահներն ակտիվորեն աջակցում են Լեռնային Ղարաբաղում խաղաղ կյանքի աստիճանական կարգավորմանը։

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի - Sputnik. Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում կոմունալ ծառայությունների կարգավորմանը զուգընթաց` համատեղ աշխատանքներ են տանում Մարտունի քաղաքի ենթակառուցվածքների վերականգնման ուղղությամբ։ Ինչպես հայտնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի մամուլի ծառայությունը, այսօրվա դրությամբ վերականգնվել է 29 տուն և 3 000 մետր էլեկտրահաղորդման գիծ:

Նշենք, որ ռուս խաղաղապահները մասնակցում են փախստականների վերադարձի, քաղաքացիական շինությունների վերականգնման և Ղարաբաղում բնակելի շենքերի վերանորոգման գործընթացին։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են

Ըստ թեմայի

Արայիկ Հարությունյանը Մարտունի քաղաքում ծանոթացել է ավերածություններին. տեսանյութ
Արցախի Մարտունի քաղաքում շենքերի մոտ 80 տոկոսը վնասված է
Մարտակերտում և Մարտունիում շուրջ 200 վնասված տներ բնակելի կդառնան
թեգերը:
Լեռնային Ղարաբաղ, տուն, խաղաղապահ, ռուս

Գլխավոր թեմաներ