00:22 25 փետրվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD526.45
  • GBP745.61
  • EUR640.37
  • RUB7.16
Արցախ
Ստանալ կարճ հղումը
224 0 0

Ռազմական գործողությունների հասցրած վնասն առաջին հերթին վերաբերում է ենթակառուցվածքներին և քաղաքացիների մասնավոր սեփականությանը։

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին զինված հակամարտության ընթացքում Արցախի տնտեսությանը հասցված վնասը համադրելի է նրա մի քանի տարվա ՀՆԱ-ի ծավալի հետ, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում նման հայտարարություն է արել ԼՂՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

«Այժմ աշխատանքներ են տարվում այդ ամենի դրամական արժեքը գնահատելու ուղղությամբ, բայց արդեն կարելի է ասել, որ այն համադրելի է հանրապետության մի քանի տարվա ՀՆԱ-ի ծավալի հետ։ Դա առաջին հերթին վերաբերում է այնպիսի ոլորտների, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, էներգետիկան»,-ասել է Մարտիրոսյանը։

Պետնախարարի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում վերջերս տեղի ունեցած ռազմական հակամարտությունից հետո Ղարաբաղի բնակչությունը հայտնվել է «մարդասիրական ճգնաժամի եզրին»։

«Քանի որ տարածքների մեծ մասը ռազմական գործողությունների արդյունքում անցել է հակառակորդին կամ զավթվել, մեր տնտեսությունը զրկվել է գյուղատնտեսական հողերի և էներգետիկայի օբյեկտների մեծ մասից։ Էլ չասած, որ քաղաքացիների սեփականության մեծ մասը՝ անշարժ գույքի օբյեկտները, անձնական և գյուղատնտեսական տեխնիկան նույնպես կա՛մ ոչնչացվել են, կա՛մ դուրս են մնացել մեր վերահսկողությունից»,-նշել է պաշտոնյան։

Այդ ֆոնին Արցախի իշխանությունները դիմել են Ռուսաստանի կառավարությանը՝ խնդրելով աջակցել փախստականների հետպատերազմյան վերաբնակեցման հարցի լուծմանը, և Մոսկվան արդեն ցուցաբերել է օգնության մի մասը։ Խոսքը թե՛ շինանյութի, թե՛ առաջին անհրաժեշտության իրերի մասին է, ինչպիսիք են վերմակները և այլն:

Ռուսաստանի աջակցությամբ Արցախում մոտ 8000 բնակելի տուն կկառուցվի

Տարածաշրջանում շուրջ 35-45 հազար արցախցիներ զրկվել են օթևանից։ Այս թվերում ներառված են ինչպես նրանք, ում տները քանդվել են հրետակոծությունների արդյունքում, այնպես էլ նրանք, ում տները գտնվել են խաղաղ համաձայնագրի պայմաններով Ադրբեջանին հանձնված հայկական տարածքներում։

«Այդ մարդկանց մեծ մասն այսօր Հայաստանում է։ Իհարկե, նրանց վերադարձնելու համար մենք պետք է նրանց համար կյանքի, կենցաղի գոնե նվազագույն պայմաններ ապահովենք։ Սա կառավարության առաջնային խնդիրն է։ Վերադարձողներին մենք շտապ կարգով ժամանակավոր կացարան ենք տրամադրում։ Գործարկում ենք թե՛ երկրորդային ֆոնդը, թե՛ հյուրանոցները, թե՛ հանրային շինությունները»,-պատմել է Մարտիրոսյանը։

Առավոտյան հրթիռակոծվել է Ստեփանակերտը. թիրախավորել են շուկան, բնակելի տներ. լուսանկարներ
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։ 

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ 

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ 

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր, որոնք մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

Ըստ թեմայի

Ասկերանի շրջանում բնակելի տուն է փլուզվել
Ստեփանակերտում հրթիռն ընկել է բնակելի տան վրա, զոհվել են քաղաքացիական անձինք. լուսանկարներ
Մարտակերտում և Մարտունիում շուրջ 200 վնասված տներ բնակելի կդառնան
թեգերը:
Գրիգորի Մարտիրոսյան, ՀՆԱ (համախառը ներքին արդյունք), վնաս, Ստեփանակերտ

Գլխավոր թեմաներ