09:23 23 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.44
  • GBP708.34
  • EUR631.10
  • RUB6.95
Արցախ
Ստանալ կարճ հղումը
133 0 0

Միջոցառումը ֆինանսավորվելու է բացառապես նախարարության աշխատակիցների պարգևավճարների ու հավելավճարների ֆոնդի հաշվին։

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ կառավարությունը Արցախի նախադպրոցական տարիքի երեխաներին ամանորյա աջակցության կտրամադրի։

Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը` ներկյացնելով նախարարության որոշման նախագիծը։

«Աջակցությունը տրամադրվելու է միանվագ կարգով` յուրաքանչյուր երեխայի հաշվարկով 20000 դրամ։ Աջակցությունը նախատեսվում է տրամադրել մինչև հաջորդ շաբաթ` «Հայփոստի» ու «Արցախփոստի» բաժանմունքներում»,– ասաց Առաքելյանը։

Նա նաև հայտարարեց, որ միջոցառումը ֆինանսավորվելու է բացառապես նախարարության աշխատակիցների պարգևավճարների ու հավելավճարների ֆոնդի հաշվին։

Կառավարությունը կվճարի պատերազմի մասնակիցների երեխաների ու կանանց 1 կիսամյակի ուսման վարձը

Միջոցառման շահառու է համարվում Արցախում 2020 թվականի դեկտեմբերի 23-ի դրությամբ հաշվառում ունեցող՝ 2015 թվականի հունվարի 1-ից հետո ծնված երեխաները։

Ըստ թեմայի

Պատերազմի հետևանքով տուժած քաղաքացիական անձանց միանվագ դրամական օգնություն կտրվի 
Մարդիկ սկսել են քիչ ծախսել. ինչպես են համավարակն ու պատերազմն ազդել տնտեսության վրա
52 միլիարդի ճակատագիրը. ինչի վրա կծախսեն «Հայաստան» հիմնադրամից կառավարությանը տված փողը
թեգերը:
Ամանոր, օգնություն, երեխա, Արցախ

Գլխավոր թեմաներ