03:32 20 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD519.31
  • GBP706.73
  • EUR629.40
  • RUB7.04
Արցախ
Ստանալ կարճ հղումը
63 0 0

Արտակ Բեգլարյանը 2018 թվականի հոկտեմբերի 31-ից Արցախի Մարդու իրավունքների պաշտպանն էր։

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի - Sputnik. Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար։ Facebook-ի իր էջում Բեգլարյանը պարզաբանել է, թե ինչու է որոշել տեղափոխվել պետական կառույց՝ թողնելով իրավապաշտպանի գործունեությունը։

«ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը թողնելու և այս պաշտոնում նշանակվելու առաջարկն ընդունելու որոշումս պայմանավորված է Արցախի ու հայության առջև ծառացած առկա մարտահրավերներով, դրանցից բխող կառավարման ճգնաժամով, ինչպես նաև իմ այն համոզմամբ, որ մասնագիտական ու մարդկային ներուժս այս ժամանակաշրջանում շատ ավելի արդյունավետ կարող է կիրառվել հենց այս դիրքում»,-գրել է նա։

Բեգլարյանը նշել է, որ դժվարությամբ է թողել Մարդու իրավունքների պաշտպանի կարգավիճակը՝ այդ բնագավառում ևս առկա աննախադեպ մարտահրավերներով պայմանավորված, սակայն ստիպված է եղել ընտրել պատասխանատվության ու ավելի բարձր պատասխանատվության, ծառայության ու ավելի հրատապ ծառայության միջև:

«Ավելի պարզ ասած, նոր պաշտոնում ստանձնում եմ գործադիր լուրջ պարտականություններ ու լիազորություններ՝ Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդատվական գործառույթների փոխարեն, իսկ այժմ հենց գործ անողների մեծ կարիք կա: Այսինքն՝ այսուհետ դառնում եմ Հանրապետության գլխավոր վարչարարը, և պարտավոր եմ նախևառաջ ապահովել Հանրապետության նախագահի աշխատակազմի արդյունավետ աշխատանքը... Երբեք չկորցնեք ձեր հույսը, հավատն ու վճռականությունը՝ առնվազն այն պատճառով, որ ուրիշների էլ չդրդեք կորցնել դրանք, այլապես մեղավոր կլինեք ոչ միայն ինքներդ ձեր ձախողումների համար...»,-մասնավորապես նշված է գրառման մեջ։

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Հիշեցնենք, որ Արտակ Բեգլարյանը 2018 թվականի հոկտեմբերի 31-ից Արցախի Մարդու իրավունքների պաշտպանն էր։

Ըստ թեմայի

Արտակ Բեգլարյանը այցելել է Մեծ Շեն ու Հին Շեն գյուղեր` ծանոթացել իրավիճակին
Խծաբերդ գյուղի մոտ անհետ կորել է շուրջ 60 զինծառայողից բաղկացած ստորաբաժանում. Բեգլարյան
73 հայ զինծառայողների գերեվարման մասին լուրերը հաստատված չեն․ Արտակ Բեգլարյան
թեգերը:
Արտակ Բեգլարյան (Արցախի ՄԻՊ), Արցախ

Գլխավոր թեմաներ