10:55 27 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.26
  • GBP707.79
  • EUR628.49
  • RUB6.86
Արցախ
Ստանալ կարճ հղումը
269130

Ստեփանակերտի փոխքաղաքապետն ասել է, թե ինչու են որոշել չեղարկել աղմկահարույց միջոցառումը։

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. Ստեփանակերտի քաղաքապետարանը որոշել է ապամոնտաժել քաղաքի հյուրանոցներից մեկի բակում ամանորյա միջոցառման համար տեղադրված տոնածառն ու վրանները, որտեղ նախատեսվում էր Նոր տարվա միջոցառումներ ու տոնավաճառ անցկացնել:

Նշենք, որ տոնածառը մեծ աղմուկ էր բարձրացրել սոցցանցերում։ Մարդիկ գրում էին, որ միջոցառումը կազմակերպվում է վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ, և պահանջում էին անհապաղ հեռացնել տոնածառը։ Օրինակ` օգտատեր Իրինա Սաֆարյանը Facebook-ի իր էջում հորդորել էր հավաքվել այնտեղ, որտեղ տեղադրված են վրանները (Ստեփանակերտում գտնվող «Վալեքս Գարդեն» հյուրանոցի տարածքում. խմբ.) և բոյկոտել միջոցառումը։

«Այր ու կին որոշել են ծաղրել բոլորիս։ Եռաբլուրը սրբապղծեցին, հիմա էլ անցնում են Արցախի հայկական մասում մնացած երեխաների` առանց այն էլ ոչ ամանորյա օրը պղծելուն (ամսի 26-27–ին)։ Եթե Տեղ գյուղից այն կողմ Ադրբեջան է, ապա ի՞նչ գործ ունես այստեղ, Աննա Հակոբյան։ Կարո՞ղ է` պատահական գաս, հիմա էլ Մեհրիբանին Ստեփանակերտ թեյախմության հրավիրես երեխաների համար կազմակերպվող տոնակատարության պատրվակի տակ։ Բոյկոտել է պետք այս ամենը։ Տեղ գյուղից այս կողմ ոտդ անգամ չփորձես դնել»,-գրել է նա։

Ստեփանակերտի փոխքաղաքապետ Սուրեն Թամրազյանը Sputnik Արմենիային տեղեկացրեց, որ տեղադրված վրաններն ու տոնածառը ապամոնտաժվել են, քանի որ քաղաքացիները դեմ են այդ միջոցառման անցկացմանը։ Նա նշեց, որ մի խումբ մարդիկ տեղում հավաքվել են ու պահանջել չեղարկել միջոցառումը։ Թամրազյանը նաև ընդգծեց, որ քաղաքային իշխանությունները տեղյակ չեն, թե ով է միջոցառման նախաձեռնողը:

Հարցին, թե արդյոք քաղաքապետարանի որոշումը կապվա՞ծ է Աննա Հակոբյանի այցի հետ, նա ասաց` տեղյակ չէ, թե ով պետք է այցելեր միջոցառմանը։

Նշենք, որ «Իմ քայլը» հիմնադրամը Արցախից Հայաստան տեղափոխված 2-6 տարեկան 4750 երեխաների համար ամանորյա միջոցառումներ է կազմակերպում և այդ նպատակով մտադիր է ծախսել մոտ 28 հազար դոլար։ Միջոցառումներն անցկացվելու են Երևանում, Շիրակում, Լոռիում, Գեղարքունիքում և Սյունիքում:

Ըստ թեմայի

Երկտեղանի «կռավաթի» հետքերով․ ինչպես Փաշինյանը մոռացավ, որ «լեզվի կտրածը չի լավանա»
Գյումրիում էլ տոնածառ չեն դնի, միակ զարդարանքը կլինի գրությունը
Ինչպե՞ս են մեր քաղաքացիները նշելու Ամանորը կամ նշելո՞ւ են. տեսանյութ
թեգերը:
Աննա Հակոբյան, տոնածառ, Ստեփանակերտ, Արցախ

Գլխավոր թեմաներ