16:26 17 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.53
  • GBP712.78
  • EUR634.35
  • RUB7.13
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (793)
121 0 0

Աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարարը ներկայացրեց, թե ինչ աջակցության ծրագրեր են մշակել արցախցիներին օգնելու համար և որքան գումար է հատկացվել այդ նպատակով։

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. Կառավարության որոշումների արդյունքում 15 սոցիալական միջոցառում է մշակվել, որոնք ուղղված են պատերազմի հետևանքով տուժած քաղաքացիների սոցիալական խնդիրների ժամանակավոր կարգավորմանը։

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը։
Նշենք, որ սա Առաքելյանի` նախարար նշանակվելուց հետո առաջին ասուլիսն է։

Մասնավորապես, առաջին ծրագիրն Արցախում հաշվառում ունեցող քաղաքացիներին ֆինանսական աջակցության տրամադրումն է` 68 000 դրամ յուրաքանչյուր անձի և հավելյալ 15 000 դրամ նրանց, ովքեր չունեն սեփականություն։ Այս պահին արդեն իսկ շուրջ 90 000 քաղաքացի է օգտվել ծրագրից, 6.5 մլրդ դրամի աջակցություն է տրամադրվել։ Ըստ Առաքելյանի, մի քանի հազար քաղաքացի է, որ դեռ չի օգտվել ծրագրից։

«Ինֆորմացիոն բազայի հետ կապված որոշակի խնդիրներ կան, հատկապես Արցախում, ինչի հետևանքով կան որոշակի քաղաքացիներ, որոնք ծրագրի շահառու չեն դարձել։ Վերոհիշյալ անձանց մասով քննարկում կլինի և կրկնակի որոշում կկայացվի»,–ասաց նախարարը։

Նա հայտնեց նաև, որ աջակցության հաջորդ ծրագրի շահառու կարող են դառնալ նրանք, ովքեր Արցախի վերահսկողությունից դուրս տարածքներում են գրանցված եղել և վերջին 3 ամիսներին այնտեղ են ապրել։ Այս ծրագրի շահառուների թիվը 30 000-ի է հասնում, որից 5000-ն արդեն իսկ ստացել է աջակցություն։ Ծրագրով յուրաքանչյուրին 300 000 դրամ կտրամադրվի` ինչպես չափահասներին, այնպես էլ երեխաներին։

Ծրագրերից մեկով էլ 250 000–ական դրամ է տրամադրվում Արցախի այն քաղաքացիներին, որոնք պատերազմի հետևանքով տեղի ունեցած ավերածությունների հետևանքով այս պահին հնարավորություն չունեն բնակվել իրենց տներում։ Ծրագրի շահառու դառնալու համար դիմումների ընդունումը կսկսի այսօրվանից կամ վաղվանից։

Սարգսյանի աջակցությամբ կլուծվեն ավելի քան 170 հադրութցիների կեցության և սննդի հարցերը

Առաքելյանը նշեց նաև, որ այսօրվանից մեկնարկում են նաև հյուրընկալության երկու ծրագրերը, ըստ որի` արցախցիներին հյուրընկալած քաղաքացիները ստանալու են 30 000-ական դրամ (յուրաքանչյուր չափահաս անձի համար), իսկ Արցախում` 45 000-ական դրամ։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն ասաց նաև, որ հունվարից ՀՀ-ում ապրող արցախցիների համար աշխատանքի ժամանակավոր ծրագիր կիրականացվի։ Եթե գործատուի մոտ արցախցին պրակտիկա անցնի, 100 000 դրամ աջակցություն կստանա, իսկ գործատուին 34 000 դրամ կտրամադրվի, ինչպես նաև հարկերը կփոխհատուցեն։ Բացի այդ, համայնքներում հասարակական աշխատանքներում ներգրավվելու դեպքում արցախցիներին օրական 8000 դրամ աշխատավարձ կտրամադրեն (խոսքը շինարարական, բարեկարգման աշխատանքների մասին է)։

«Կա նաև երկու ծրագիր, որի շահառու կարող են հանդիսանալ նաև ՀՀ քաղաքացիները։ Քաղաքացիական զոհերի ընտանիքներին տրամադրվում է միանվագ փոխհատուցում` 5 մլնի չափով, հաշմանդամություն ստացածներին էլ 1-3 մլն դրամ կտրամադրվի։ Պատերազմի հետևանքով սահմանամերձ համայնքների ավիրվածությունների համար էլ փոխհատուցում է տրամադրվել»,–ասաց Առաքելյանը։

Նախարարությունը նաև «Զինծառայողների առողջության և կյանքին պատճառած վնասների հատուցման» հիմնադրամի հետ է աջակցության ծրագրեր իրականացնում։ Սակայն այստեղ խնդիր կա անհետ կորած զինծառայողների մասով, և դատական պրոցես է գնում։ Սակայն մինչ դրա ավարտը որոշվել է յուրաքանչյուր անձի համար առնվազն 6 ամիս վճարել 300 000 դրամ։ Նույն աջակցությունը նաև վիրավորում ստացածներին է տրամադրվում։

Վիրավորները 300 000 դրամ աջակցություն կստանան` չսպասելով հաշմանդամության կարգի տրամադրմանը

Աջակցության ծրագրերը, որոնք ամփոփվել են, 25 մլրդ դրամ են կազմում, սակայն բյուջեն չի սահմանափակվելու այս թվով. եթե անհրաժեշտություն լինի՝ որոշ ծրագրեր շարունակվելու են։

Առաքելյանը նշեց, որ ծրագրերը միտում ունեն նաև արցախցիներին իրենց բնակավայրերը վերադարձնելու։ Նախարարի խոսքով` գրեթե բոլորը, ովքեր հնարավորություն ունեն բնակվել Արցախում, վերադառնում են։

թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (793)

Ըստ թեմայի

Ռուսաստանի աջակցությամբ Արցախում մոտ 8000 բնակելի տուն կկառուցվի
ՀՀ կառավարությունը տնից զրկված արցախցիների համար աջակցության նոր ծրագիր կընդունի. նախարար
«Ցավդ տանեմ» շապիկներ․ մոսկվայաբնակ դիզայներն Արցախին աջակցելու համար հավաքածու է թողարկել
թեգերը:
Մեսրոպ Առաքելյան, օգնություն, Տուժածներ, Արցախ

Գլխավոր թեմաներ