16:51 17 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.53
  • GBP712.78
  • EUR634.35
  • RUB7.13
Արցախ
Ստանալ կարճ հղումը
307 0 0

Փորձագետը կարծում է, որ նման պայմաններում հնարավորություններ են ստեղծվում տարածաշրջանում տնտեսական կյանքի կարգավորման, սահմանների ապաշրջափակման համար։

ԵՐԵՎԱն, 24 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի Հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Ստանիսլավ Պրիտչինը միջազգային գործերով ռուսաստանյան խորհրդի (ՄԳՌԽ) կազմակերպած կլոր սեղանի ընթացքում հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն ամենաբարդն է լինելու խնդրի կարգավորման գործընթացում։

«Հրադադարի մասին հայտարարության մեջ ոչ մի խոսք չկա Ղարաբաղի կարգավիճակի մասին։ Եվ ինձ թվում է, որ դա երևի խնդրահարույց հարց է, քանի որ Ադրբեջանի տեսանկյունից (իրավիճակը) այսպես է կառուցվում․ քանի որ հայտարարության մեջ կարգավիճակը որևէ կերպ նշված չէ, դա ինքնըստինքյան ցույց է տալիս Ադրբեջանի վերահսկողությունը Ղարաբաղի վրա։ Հայաստանը, բնականաբար, մի փոքր այլ կերպ է մեկնաբանում, և ռուս խաղաղապահների ներկայությունն ընկալվում է որպես Լեռնային Ղարաբաղի ինքնավարության ապահովում Ադրբեջանից։ Այ սա հավանաբար ամենաբարդ հարցն է լինելու հեռանկարում»,-ասել է Պրիտչինը։

Փորձագետի խոսքով` Ղարաբաղի կարգավիճակի հետ կապված վիճելի պահը մի փոքր չեզոքացվել է ռուս խաղաղապահների ներկայության շնորհիվ:

Պրիտչինը կարծում է, որ նման պայմաններում հնարավորություններ են ստեղծվում տարածաշրջանում տնտեսական կյանքի կարգավորման, սահմանների ապաշրջափակման համար, որոնք փակ են եղել 30 տարի՝ ինչպես հայ–թուրքականը, այնպես էլ ադրբեջանա-հայկականը:

«Եթե կողմերը պրագմատիկ մոտեցում ցուցաբերեն երկխոսություն սկսելու հարցում, ապա դա շատ լուրջ քայլ կլինի Կովկասի ապագա խաղաղության ուղղությամբ»,-նշել է Պրիտչինը։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են

Ըստ թեմայի

Ղարաբաղը Մերձավոր Արևելքի ծայրահեղականների տեղը չէ․ Ռուսաստանի փոխարտգործնախարար
Ոչ միայն Ղարաբաղը․ գեներալ Իվաշովը խոսել է Ղրիմի հարցում Անկարայի քաղաքականության մասին
Թույլ չեն տվել, որ որևէ լուրջ միջադեպ լինի․ Շոյգուն` Ղարաբաղի ու խաղաղապահների մասին
Ադրբեջանի ու Ռուսաստանի արտգործնախարարները քննարկել են Ղարաբաղի վերաբերյալ փաստաթուղթը
թեգերը:
Ադրբեջան, Հայաստան, Ռուսաստան, Լեռնային Ղարաբաղ

Գլխավոր թեմաներ