10:20 27 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.26
  • GBP707.79
  • EUR628.49
  • RUB6.86
Արցախ
Ստանալ կարճ հղումը
3056 0 0

Ադրբեջանական վերահսկողության տակ անցած Հադրութի նախկին ղեկավարը մեկնաբանել է ադրբեջանցիների ու հայերի միջև բախումների լուրը:

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Հնարավոր է` Արցախի Հադրութի շրջանի Տող գյուղում մինչ օրս պաշտպանության բանակի զինծառայողներ են մնացել, որոնք երևի փորձել են ճեղքել ադրբեջանական շրջափակումը: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս կարծիքը հայտնեց Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Հադրութ քաղաքի նախկին ղեկավար Վահան Սավադյանը։

Ավելի վաղ ադրբեջանական մի շարք ԶԼՄ-ներ հայտնել էին, որ Հադրութի շրջանի Տող գյուղի մոտակայքում հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև մարտերը վերսկսվել են։ Նշվում էր նաև, որ երկու կողմերն էլ զոհեր, գերիներ ու վիրավորներ ունեն։

Սավադյանը դեռ հաստատ չգիտի, թե իրականում ինչ է տեղի ունեցել այնտեղ։ Տող գյուղը, ինչպես հայտնի է, ամբողջությամբ անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Բայց Սավադյանը չի բացառում, որ այնտեղ հայ զինվորներ մնացած լինեն։

«Հնարավոր է` զինվորներ կան թաքնված, փորձել են ինչ–որ կերպ դուրս գալ, ու «պերեստրելկա» է եղել։ Թե չէ մենք էնտեղ զորք չունենք»,– ասաց նա։

Հադրութի նախկին քաղաքապետի խոսքով` եթե իսկապես պարզվի, որ այնտեղ հայ զինվորներ կան, ապա նրանց հնարավոր է դուրս բերել միայն ռուս խաղաղապահների օգնությամբ:

Հիշեցնենք` ՀՀ ՊՆ–ն գիշերը հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, որ Արցախի ՊԲ-ն խստորեն պահպանում է հրադադարի ռեժիմը, որևէ ստորաբաժանում տվյալ հատվածում որևէ գործողության չի մասնակցել, ավելին՝ Արցախի ՊԲ ստորաբաժանումների հետ կապված որևէ արտակարգ միջադեպ չի գրանցվել։ Այդուհանդերձ, հայկական կողմը փորձում է հավելյալ տեղեկություններ պարզել, չբացառելով հավանականությունը, որ գործ ունենք ադրբեջանական տեղեկատվական սադրանքի հետ։

Ըստ թեմայի

Շուշիի ողբերգության հետքերով. ի՞նչ է կատարվել հոկտեմբերի 4-ին ոստիկանների հետ
Քանի՞ ոստիկան է զոհվել արցախյան պատերազմի ընթացքում. ՀՀ ոստիկանությունը ցանկ է հրապարակել
Հատուկ նշանակության բուժջոկատի մասնագետները «կյանքի դաս» են տվել Արցախում
Արցախի բնակիչներից ավելի քան 900–ը բուժօգնություն են ստացել ՌԴ ՊՆ դաշտային հոսպիտալում
Արցախյան պատերազմը «ռուս հայի» աչքերով․ գնդապետ Ստանիսլավ Երյոմինի պատմությունը
թեգերը:
ադրբեջանցի, հայ, Հադրութ, Ադրբեջան, Արցախ

Գլխավոր թեմաներ