17:10 17 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.53
  • GBP712.78
  • EUR634.35
  • RUB7.13
Արցախ
Ստանալ կարճ հղումը
333 0 0

Որևէ զինծառայող որևէ գործողության չի մասնակցել. ԱՀ պաշտպանության բանակը շարունակում է խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը։

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Արցախի պաշտպանության նախարարությունը վստահեցնում է, որ նախօրեին «հայկական զինված խմբավորման» կողմից ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանման վրա իրականացված հարձակման լուրը սուտ է։

«Ադրբեջանական կողմը շարունակում է ապատեղեկատվություն տարածել, իբր նախօրեին «հայկական զինված խմբավորման» կողմից ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանման վրա իրականացված հարձակման մասին։ Այդ մասին քիչ առաջ հայտարարություն է տարածել նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։ Ինչպես արդեն հայտարարել էինք ժամեր առաջ, վերահաստատում ենք, որ երեկ ողջ օրվա ընթացքում և մինչև այս պահը ԱՀ պաշտպանության բանակի որևէ ստորաբաժանում, որևէ զինծառայող որևէ գործողության չի մասնակցել, որևէ արտակարգ պատահար չի գրանցվել և հայկական կողմից անգամ մեկ կրակոց չի արձակվել»,– նշված է Արցախի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Ըստ ԱՀ ՊՆ–ի` այս պարագայում Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված հայտարարությունը այլ կերպ, քան քարոզչական սադրանք հնարավոր չէ որակել։

ԱՀ պաշտպանության բանակը շարունակում է խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը։

Ավելի վաղ ադրբեջանական մի շարք ԶԼՄ-ներ հայտնել էին, որ Հադրութի շրջանի Տող գյուղի մոտակայքում հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև մարտերը վերսկսվել են։ Նշվում էր նաև, որ երկու կողմերն էլ զոհեր, գերիներ ու վիրավորներ ունեն։

Հիշեցնենք` ՀՀ ՊՆ–ն գիշերը հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, որ Արցախի ՊԲ-ն խստորեն պահպանում է հրադադարի ռեժիմը, որևէ ստորաբաժանում տվյալ հատվածում որևէ գործողության չի մասնակցել, ավելին՝ Արցախի ՊԲ ստորաբաժանումների հետ կապված որևէ արտակարգ միջադեպ չի գրանցվել։ Այդուհանդերձ, հայկական կողմը փորձում է հավելյալ տեղեկություններ պարզել, չբացառելով հավանականությունը, որ գործ ունենք ադրբեջանական տեղեկատվական սադրանքի հետ։

Ըստ թեմայի

Փարսյանն Ադրբեջանի հսկողության տակ անցած ճանապարհի փոխարեն առաջարկում է թունել կառուցել
Ադրբեջանն ու Թուրքիան հզորացնում են ռազմական ներկայությունը. Արման Աբովյան
Ադրբեջանցիները Եղցահողից 4 կմ հեռու են քաշվել․ Շուշիի շրջանի գյուղերում հանգիստ է
թեգերը:
զինծառայող, Ադրբեջան, Արցախ

Գլխավոր թեմաներ