22:16 15 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.53
  • GBP712.78
  • EUR634.35
  • RUB7.13
Արցախ
Ստանալ կարճ հղումը
336 0 0

Արցախի նախագահը հրամանագիր է ստորագրել և նախարարներից մեկի` թափուր մնացած պաշտոնը համալրել։

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար է նշանակել։

«Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 28-ին ստորագրել է հրամանագիր Աշոտ Բախշիյանին Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար նշանակելու մասին»,–նշված է նախագահի պաշտոնական էջում։

Հիշեցնենք, որ Արայիկ Հարությունյանի՝ նոյեմբերի 2-ին ստորագրած հրամանագրի համաձայն՝ Լևոն Գրիգորյանն ազատվել է ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարի պաշտոնից։

Դեկտեմբերի 22-ին հայտնի դարձավ` Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը պաշտոններից ազատել է միանգամից երկու բարձրաստիճան պաշտոնյայի։ Մեկը ազգային անվտանգության ծառայության տնօրեն Կամո Աղաջանյանն է, մյուսը` ոստիկանության պետ Աշոտ Հակոբջանյանը:

Բացի այդ, սեփական դիմումների համաձայն աշխատանքից ազատվել են Արցախի նախագահի խորհրդականներ Ռուզաննա Սարգսյանը, Էմիլ Բաբայանը և Կարեն Ներսիսյանը:

Որևէ հարձակում չի եղել. Արցախի ՊՆ–ն հերքում է Ադրբեջանի տարածած տեղեկությունը

Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը նույնպես հրաժարվել է պաշտոնից և ստանձնել  Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը։

Ըստ թեմայի

Ռուս երեխաները 1.5 հազար բացիկ ու 1.2 հազար խաղալիք են նվիրել արցախցի դպրոցականներին
Վերջին մեկ օրում 491 մարդ է վերադարձել Արցախ
Արցախի բնակիչներից ավելի քան 900–ը բուժօգնություն են ստացել ՌԴ ՊՆ դաշտային հոսպիտալում
թեգերը:
Լեռնային Ղարաբաղ, Նախարար, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան, Արցախ

Գլխավոր թեմաներ