09:34 16 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.53
  • GBP712.78
  • EUR634.35
  • RUB7.13
Արցախ
Ստանալ կարճ հղումը
79001

Արցախում պատմամշակութային ժառանգության ավելի քան երեք հազար հուշարձան կա (բերդեր, վանքեր, խաչքարներ, տապանաքարեր)։ Բոլորը վաղուց գույքագրված են ու անձնագրեր ունեն։

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. ՅՈւՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն առանց Բաքվի թույլտվության չի կարող Արցախ այցելել։ Գործին չի օգնի նաև ՅՈւՆԵՍԿՕ-ի փոխարեն նոր միջազգային հանձնաժողովի ստեղծումը, քանի որ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող ցանկացած տարածք այցելությունը կախված է Բաքվի քաղաքական կամքից։

 Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի փոխնախարար Նարինե Խաչատուրյանը։

Նրա խոսքով` մշակութային և կրոնական ժառանգության հարցը պետք է լուծել նաև սփյուռքի ներուժի օգնությամբ։

Ավելի վաղ ՅՈւՆԵՍԿՕ-ից հայտնել էին, որ մշակութային ժառանգության պաշտպանության առաքելությամբ  փորձագետներին Լեռնային Ղարաբաղ ուղարկելու համար սպասում են Ադրբեջանի պատասխանին։ Ադրբեջանի ԱԳՆ-ն իր հերթին հայտարարել է, որ հարցը քաղաքականացվում է։ Ադրբեջանի արտգործնախարարությունը վստահ է, որ մամուլի համար արված ՅՈւՆԵՍԿՕ-ի հայտարարությունը «չի համապատասխանում Ադրբեջանի ու ՅՈւՆԵՍԿՕ-ի համագործակցության ոգուն»։ Նրանք նշել են նաև, որ համագործակցությունը պետք է կառուցվի անդամ երկրների ինքնավարությունը, տարածքային ամբողջականությունն ու միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիությունը հարգելու հիման վրա։

«Նոր, այլընտրանքային հանձնաժողովի ստեղծումը` միջազգային ակտորների ներգրավմամբ, հարցը չի լուծի։ Եթե Ադրբեջանը դեմ է, ոչ ոք չի կարող առանց թույլտվության այցելել նրա վերահսկողության տակ գտնվող տարածքները», - ասաց Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակում կրոնական ու մշակութային ժառանգությունը պահպանելու համար Հայաստանը պետք է պայքարի ու առաջ տանի իր դիրքորոշումը միջազգային հարթակում։ Երևանը պետք է փաստերով, գիտական փաստաթղթերով հակազդի Ադրբեջանի` իրականությունը խեղելու քաղաքականությանը։

Արցախի մշակութային ժառանգության փրկության հարցով 150 գիտնականներ դիմել են Հռոմի պապին

Հայկական կողմն այդ նպատակով պետք է օգտագործի սփյուռքի ներուժը, կոնկրետ պետություններում դրա աշխատանքի փորձը։ Խաչատուրյանը նշեց, որ այդ թեման արդեն բարձրացվել է արտաքին գործերի նախարարությունում։ Կա պատրաստի փաստաթուղթ, որտեղ ներառված են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող բոլոր կրոնական ու մշակութային հուշարձանները։ Այս պահին մշակութային հուշարձանների ցանկի վերջնական ճշտումներ են իրականացվում։

Հայկական կողմն այս համատեքստում կարճ, միջին ու երկարաժամկետ ծրագրեր է կազմում։ Բացի այդ կադաստրն աշխատում է քարտեզով ինտերակտիվ հարթակի վրա, որտեղ ներկայացված են լինելու ադրբեջանական կողմում գտնվող հայկական մշակութային ժառանգության օբյեկտները։

Մկնիկը անվան վրա պահելով՝ հնարավոր կլինի մանրամասն կարդալ դրանցից յուրաքանչյուրի մասին`ինչ տեսակի հուշարձան է, երբ է ստեղծվել և այլն։

«Մի քանի օրից կմախքը կսարքեն, այն մշտապես կթարմացվի, տեղեկությունն էլ կավելացվի» - ասաց Խաչատրյանը։

Հուշարձանների իրական վիճակի մասին այս պահին հայկական կողմը ինֆորմացիա չունի, քանի որ մոնիթորինգի համակարգ չկա։ Ստեփանակերտն ու Երևանը իրավիճակին հետևելու ու գնահատելու հնարավորություն չունեն։

«Մենք մոնիթորինգի հնարավորություն չունենք, չգիտենք՝ հուշարձանների հետ հիմա ինչ է կատարվում։ Տեղյակ ենք միայն մի քանի հուշարձանի ճակատագրի մասին, այն էլ՝ նրանց աղբյուրներից», - ասաց Խաչատրյանը։

Նա կարևորեց պատվիրակությունների այցելություններ այդ շրջաններ՝ հուշարձանների վիճակն արձանագրելու համար։ Այդ ժամանակ կարելի էր համեմատության հիման վրա եզրակացություններ անել։

Արցախում պատմամշակութային ժառանգության ավելի քան երեք հազար հուշարձան կա (բերդեր, վանքեր, խաչքարներ, տապանաքարեր)։ Բոլորը վաղուց գույքագրված են ու անձնագրեր ունեն։

Ըստ թեմայի

Մշակութային ժառանգությունը պետք է պահպանվի. Մակրոնը խոսել է Փաշինյանի և Ալիևի հետ
ՅՈՒՆԵՍԿՕ-ն օգնություն է առաջարկել Արցախի մշակութային հուշարձանների պահպանության համար
Մայր Աթոռում կգործի Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակ
թեգերը:
Ադրբեջան, խաչքար, Եկեղեցի, մշակույթ, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, ՅՈՒՆԵՍԿՕ

Գլխավոր թեմաներ