21:20 15 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.53
  • GBP712.78
  • EUR634.35
  • RUB7.13
Արցախ
Ստանալ կարճ հղումը
99 0 0

Դեռ պարզ չէ՝ տոնական օրերին ադրբեջանական կողմը կթույլատրի որոնողական աշխատանքներ իրականացնել իր վերահսկողության տակ անցած տարածքներում, թե ոչ։

ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի - Sputnik. Այսօր ադրբեջանական կողմը միայն մեկ ջոկատի է թույլատրել մտնել Ֆիզուլու հատված և որոնողական աշխատանքներ իրականացնել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։ Նրա խոսքով՝ աշխատանքների արդյունքները կամփոփվեն երեկոյան։ Այդ պահին դեռ հայտնի չէ, քանի զինծառայողի աճյուն է այսօր գտնվել Ֆիզուլու շրջանից։

«Երեկ Ֆիզուլու, Հադրութի, Կուբաթլուից մինչև Խնձորեսկ ընկած հատվածներում որոնողական աշխատանքների արդյունքում 22 զինծառայողի մարմին է հայտնաբերվել»,- նշեց Թադևոսյանը։

Նրա խոսքով` ԱԻՊԾ-ն աշխատելու է նաև առաջիկա ոչ աշխատանքային օրերին, սակայն այս պահին դեռ հայտնի չէ՝ այդ օրերին Ադրբեջանը թույլ կտա իր վերահսկողության տակ անցած հատվածներում որոնողական աշխատանքներ իրականացնել, թե ոչ։ Դեռ բանակցություններ են ընթանում։

Հավելենք, որ դեկտեմբերի 28-ին ադրբեջանական կողմը թույլ չէր տվել որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնել Հադրութում։ Իսկ երեկ` դեկտեմբերի 29-ին, Ադրբեջանը թույլ չէր տվել, որ փրկարարական ջոկատը մտնի Ֆիզուլի։

 

Ըստ թեմայի

«Չեմ կարող վախկոտի պես ապրել». Վահեն իր վերջին վիրավորին կուրանալուց փրկեց, ինքը զոհվեց
Կամավորներին զինաթափել են... ինչ էր կատարվում Քարվաճառում նոյեմբերի 9–ից հետո
Փոխգնդապետի սխալ հրամանի հետևանքով 18 զինվոր է զոհվել. նա կալանավորված է
թեգերը:
աճյուն, զինծառայող, Լեռնային Ղարաբաղ

Գլխավոր թեմաներ