16:12 17 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.53
  • GBP712.78
  • EUR634.35
  • RUB7.13
Արցախ
Ստանալ կարճ հղումը
96 0 0

Ռուսական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկվել են անհետ կորածների և պատանդների ճակատագիրը, թաղումների վայրերի և գերիների փոխանակման հարցերը։

ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի - Sputnik. Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի հատուկ ծառայությունների ղեկավարները քննարկել են տեղեկատվություն փոխանակելու անհրաժեշտության դեպքում հաղորդակցության ուղիների կազմակերպումը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ադրբեջանի պետանվտանգության ծառայությանը։

Նշվում է, որ Ադրբեջանի հատուկ ծառայությունների ղեկավար Ալի Նագիևի և Հայաստանի ԱԱԾ ղեկավար Արմեն Աբազյանի հանդիպումը տեղի է ունեցել Մոսկվայում՝ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովի նախաձեռնությամբ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների կատարումը։

Քննարկվել են գերիների փոխանակման հարցերը, անհետ կորածների և պատանդների ճակատագիրը, ինչպես նաև անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ։

«Միաժամանակ կարևորվել է անհրաժեշտության դեպքում տեղեկատվության փոխանակման համար համապատասխան կապուղու ստեղծումը», - նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են

Ըստ թեմայի

ՊԲ–ն արձագանքել է ադրբեջանցիների հրապարակած սկանդալային տեսագրությանը
Ղարաբաղում որոնողական աշխատանքների արդյունքում ևս 22 զինծառայողի աճյուն են գտնել
Թուրք սպաներն Ադրբեջան են մեկնել Ռուսաստանի հետ համատեղ կենտրոնում աշխատելու համար. Աքար
թեգերը:
անհետ կորած, գերի, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ, Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան

Գլխավոր թեմաներ