10:40 16 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.53
  • GBP712.78
  • EUR634.35
  • RUB7.13
Արցախ
Ստանալ կարճ հղումը
35410

Արցախի նախագահը նոր տարին դիմավորել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարում, որտեղ ի հիշատակ զոհվածների պատարագ է մատուցվել։

ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի – Sputnik. 2020 թվականը ծանրագույն կորուստների ու մարտահրավերների տարի էր հայ ազգի համար: Ամանորի իր շնորհավորական ուղերձում ասել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

Президент НКР Араик Арутюнян с родственниками пропавших без вести военнослужащих в ночь на Новый Год (31 декабря 2020). Степанакерт
Ամանորը Ստեփանակերտում

Նա հայտնել է, որ հին տարին ճանապարհել են անհետ կորած զինծառայողների հարազատների հետ երթով և դիմավորել նոր տարին Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարում պատարագով՝ ի հիշատակ նահատակվածների:

Президент НКР Араик Арутюнян с родственниками пропавших без вести военнослужащих в ночь на Новый Год (31 декабря 2020). Степанакерт
Ամանորը Ստեփանակերտում

«Մենք կորցրեցինք հազարավոր անգին կյանքեր, որոնց հիշատակը հարգելու լավագույն ձևը նրանց առաքելությունն ու երազանքները շարունակելն է: Մենք պարզապես պարտավոր ենք շարունակել մեր նախնիների ու պատերազմում ընկած քաջորդիների գործը. թեև ծանր պայմաններում, սակայն միասնական, խելացի ու համբերատար պայքարը, համոզված եմ, կտա իր պտուղները պատմության երթում»,–ասել է նա։

Президент НКР Араик Арутюнян с родственниками пропавших без вести военнослужащих в ночь на Новый Год (31 декабря 2020). Степанакерт
Ամանորը Ստեփանակերտում

Հարությունյանը նշել է` թո՛ղ 2021 թվականը հեռու պահի հայրենիքը նոր արհավիրքներից, թո՛ղ այն դառնա ազգային վերականգնման ու վերակազմակերպման տարի, թո՛ղ բոլորի օջախները լինեն խաղաղ և կյանքով լեցուն՝ միշտ մեր սրտերում վառ պահելով հայոց սուրբ նահատակների հիշատակը և նրանց հանդեպ մեր պարտավորությունները:

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի ու սուրբծննդյան տոների առթիվ

Արցախի նախագահը խաղաղություն, վճռականություն ու ոգու տոկունություն է մաղթել:

Ըստ թեմայի

Պուտինն Ամանորի նախօրեի ամենաերկար ելույթն է ունեցել
Քարվաճառի համար մարտերի վճռորոշ օրն էր․ պատմում են հայ զինվորականները
Մեր ժողովուրդը չի՛ պարտվել. ՀՀ նախագահի ամանորյա ուղերձը
թեգերը:
Ամանոր, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան, Արցախ

Գլխավոր թեմաներ