16:25 24 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.44
  • GBP708.34
  • EUR631.10
  • RUB6.95
Արցախ
Ստանալ կարճ հղումը
5846 0 0

Sputnik Արմենիան գտել է համացանցում տարածված լուսանկարի հերոսին ու պարզել է՝ ինչ պայմաններում է արվել լուսանկարը ու ինչպես է այն օգնել երկու զինվորներին ընկերանալ։

ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի – Sputnik, Նանա Մարտիրոսյան. Արցախյան վերջին պատերազմի մասնակից Աշոտ Թադևոսյանի կյանքում «ցավդ տանեմ» արտահայտությունը բառացի դրսևորում է ստացել։ 18-ամյա տղան պնդում է, որ անծանոթ զինվորը կարողացել է պարզապես իր ձեռքը բռնելով տանել ցավը։

Հոր ձայնը լսվել է. 70 օր անց գտնված Նիկոլայը ծնողներից թաքուն էր ՀՀ քաղաքացիություն ստացել

Սեպտեմբերի 27-ին, առավոտյան ժամը մոտավորապես 07։30-ին հարավային ուղղությամբ գտնվող զորամասում, որտեղ Թադևոսյանը ծառայում էր, պայթյուն հնչեց։ Հակառակորդը հարվածեց զենքի պահեստին։ Աշոտը նորակոչիկ էր․երկու ամիս էր բանակում ծառայում։ Հիշում է՝ ինչպես չորսհարկանի շենքը սկսեց ցնցվել, բոլոր ապակիները հարվածային ալիքից կոտրվեցին։ Նրանց թաքցրեցին նկուղում, իսկ կեսօրից հետո առաջնագիծ տարան։

Ашот Тадевосян
Վիրավոր զինվորները` իրար ձեռք բռնած. հայտնի դարձած լուսանկարը

«Ինտենսիվ հրետակոծություն էր, մեզ ականանետներով էին հարվածում։ Սկզբում հուզված էի, լավ չէի գիտակցում՝ ինչ է տեղի ունենում, բայց վիրավորումը սթափեցրեց ինձ։ Ոմանք վիրավորվելուց հետո կորցնում են գիտակցությունը, բայց ես մանրամասն հիշում եմ՝ ինչպես հարվածային ալիքը մի կողմ նետեց ինձ, ու ես արյան մեջ կորեցի», - պատմում է Աշոտը Sputnik Արմենիայի հետ զրույցում։

Նա իրենց վաշտի առաջին վիրավորն էր։ Հաջորդ օրը լուսաբացին նա արդեն Ստեփանակերտի ճանապարհին էր։ Այդ ժամանակ բժիշկներից մեկը նկատեց՝ ինչպես են երկու զինվոր իրար ձեռք բռնել ու լուսանկարեց։ Լուսանկարը մեծ տարածում գտավ, շատերը հետաքրքրվում էին՝ ինչպես են զինվորներն իրենց զգում, որտեղ են նրանք, ինչ ճակատագրի արժանացան։ Բժիշկը ստիպված էր ջնջել հրապարակումը, սակայն լուսանկարը տարածվեց ու հասավ Աշոտին։

«Քանի որ ոտքս կոտրած էր ու ողնաշարի վնասվածք ունեի, մեքենայի ընթացքն ինձ համար շատ ցավոտ էր։ Բռնվելու տեղ չունեի։ Դիմացս զինվոր էր նստած, որն առաջինն ինձ ձեռք մեկնեց, կամ էլ ինքնաբերաբար բռնեցի նրա ձեռքը, արդեն չեմ հիշում։ Նա տեսավ՝ ինչպես եմ տանջվում ու ամուր բռնեց ձեռքս։ Երբեք չեմ մոռանա՝ ինչպես նա «իմ ցավը տարավ»», - ասաց Աշոտը։

Հիվանդանոցում Աշոտը որոշեց, որ պետք է գտնի այդ զինվորին։ Ճակատագրի բերումով՝ կուրսեցիներից մեկն արդեն Հայաստանում նրան ուղարկեց հայտնի լուսանկարը։ Տղան հրապարակեց այն ու խնդրեց օգնել գտնել իր ձեռքը բռնած զինվորին։ Րոպեներ անց ծանոթ մի աղջիկ նրան սոցցանցի էջի  հղում ուղարկեց, ու Աշոտը ճանաչեց իր օգնականին։ Նրա անունը Գեորգի է։ Նա նույնպես հարավային ուղղությամբ է ծառայել ու նույնպես լուրջ վիրավորում էր ստացել։

Ашот Тадевосян
Աշոտ Թադևոսյանը

«Մենք շփվում ենք։ Արդեն ընկերակցել ենք ու որոշել ենք հանդիպել, հենց երկուսս էլ ապաքինվենք»,  - ասաց Աշոտը։

Ցավոք, չկարողացանք կապ հաստատել Գեորգիի հետ։ Նա շատ համեստ է ու հարցազրույցներ չի տալիս։ Բայց բժիշկի ու նրա հրապարակման շնորհիվ Գեորգին ու Աշոտը հայտնի դարձան հայ հասարակության շրջանում։

Երկրորդ մարտը` հանուն կյանքի. վիրավոր զինծառայողները ժպտում են ու պայքարում. տեսանյութ

Ըստ թեմայի

Շտապել է օգնության, բայց դիվերսանտների ծուղակն է ընկել. ռազմական բժիշկ Սաշա Ռուստամյանը
Մոր երազը և անտառում 70 օր թաքնված Դավիթի ցանկությունը. հնարավոր է` էլի կան ողջ մնացածներ
«Չեմ կարող վախկոտի պես ապրել». Վահեն իր վերջին վիրավորին կուրանալուց փրկեց, ինքը զոհվեց
թեգերը:
Facebook, Արցախյան պատերազմ, Ստեփանակերտ, բժիշկ, Լուսանկար, Վիրավոր, Զինվոր

Գլխավոր թեմաներ