09:58 26 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.36
  • GBP708.60
  • EUR629.39
  • RUB6.88
Արցախ
Ստանալ կարճ հղումը
527 0 0

Մասիս Մայիլյանն ընդամենը յոթ ամիս առաջ էր Արցախի Հանրապետության արտգործնախարար նշանակվել։

ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 4-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր: Փաստաթղթերը հրապարակվել են ԱՀ նախագահի պաշտոնական կայքում։

Ըստ դրանցից մեկի՝ Մասիս Մայիլյանն ազատվել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնից, իսկ մեկ այլ հրամանագրով Դավիթ Բաբայանը նշանակվել է նույն պաշտոնում՝ ազատվելով ԱՀ նախագահի խորհրդականի պաշտոնից:

Ստորագրված մեկ այլ հրամանագրով` Վահրամ Բաղդասարյանն ազատվել է Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ, իսկ Գրիգորի Մարտիրոսյանը նշանակվել է ԱՀ պետական նախարար, ֆինանսների նախարար՝ ազատվելով պետական նախարարի պաշտոնից:

Հիշեցնենք`Մայիլյանն Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար էր նշանակվել 2017 թվականի սեպտեմբերի 25-ին, իսկ 2020 թվականի մայիսի 29-ին` վերանշանակվել։  

Ըստ թեմայի

Պետք է ունենանք որակապես նոր բանակ, որտեղ հաշվի կառնվեն պատերազմի դասերը. Հարությունյան
Վիտալի Բալասանյանի գլխավորած կուսակցությունը պահանջում է Արցախի նախագահի հրաժարականը
Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել. ներկա է եղել նաև Արցախի նախագահը
թեգերը:
Մասիս Մայիլյան, Դավիթ Բաբայան, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան, Արցախ

Գլխավոր թեմաներ