04:31 27 փետրվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.96
  • GBP736.03
  • EUR640.20
  • RUB7.08
Արցախ
Ստանալ կարճ հղումը
34 0 0

Ռուս խաղաղապահների շարժական բժշկական խմբերը շարունակում են բուժօգնություն ցուցաբերել Արցախի տարբեր բնակավայրերի տեղի բնակիչներին։

ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik. Ռուս ռազմական բժիշկներն անցած մեկ օրվա ընթացքում օգնություն են ցուցաբերել Մարտունու շրջանի Ննգի համայնքի ավելի քան 50 բնակչի։ Ռուս խաղաղապահ բժիշկներն ընդհանուր առմամբ օգնություն են ցուցաբերել Արցախի ավելի քան 1100 բնակչի, այդ թվում` 135 երեխայի։

Ինչպես հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը, խաղաղապահները բազմաֆունկցիոնալ բժշկական բրիգադներ են ստեղծել` ապահովելու ռազմական բժիշկների արտագնա աշխատանքը Արցախի հեռավոր բնակավայրերում։

Շարժական բրիգադի աշխատանքի ընթացքում ռուս բժիշկներին դիմած բոլոր քաղաքացիները խորհրդատվություն ու անհրաժեշտ նշանակումներ են ստացել մասնագետների (թերապևտներ, վիրաբույժներ և այլն) զննումից հետո։

Տեղի բնակիչները հիմնականում դիմում են տարբեր խրոնիկական հիվանդությունների, այդ թվում` սրտանոթային և էնդոկրին համակարգի հիվանդությունների հետ կապված։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են

Ըստ թեմայի

Արցախի բնակիչներից ավելի քան 900–ը բուժօգնություն են ստացել ՌԴ ՊՆ դաշտային հոսպիտալում
Ռուս բժիշկները Ղարաբաղի դաշտային հոսպիտալում բուժօգնություն են ցուցաբերել 41 երեխայի
Արցախի ավելի քան 800 բնակիչ բուժօգնություն են ստացել ՌԴ ՊՆ դաշտային հոսպիտալում
թեգերը:
խաղաղապահ, Արցախ, ռուս, բժիշկ

Գլխավոր թեմաներ