21:38 15 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.53
  • GBP712.78
  • EUR634.35
  • RUB7.13
Արցախ
Ստանալ կարճ հղումը
119 0 0

Արցախի Հանրապետության աշխատանի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ դիմումների ընդունման վերջնաժամկետը 2021 թվականի ապրիլի 1-ն է։

ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik. Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ընտանիքներին և հաշմանդամություն ստացած քաղաքացիներին, ՀՀ կառավարության որոշմամբ, կտրվի սոցիալական աջակցություն՝ միանվագ դրամական օժանդակության տեսքով: Տեղեկությունը Facebook–ի էջում հայտնում է Արցախի Հանրապետության աշխատանի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության մամուլի ծառայությունը։ Այսպիսով`

  • Առաջին խմբի հաշմանդամություն կամ հաշմանդամ երեխայի կարգավիճակ ձեռք բերելու դեպքում կտրամադրվի 3.000.000 ՀՀ դրամ,
  • Երկրորդ խմբի հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում` 2.000.000 ՀՀ դրամ,
  • Երրորդ խմբի հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում` 1.000.000 ՀՀ դրամ,
  • Զոհված քաղաքացիական անձանց ընտանիքներին կտրամադրվի 5.000.000 ՀՀ դրամ:

Շահառուն կարող է դիմում ներկայացնել e-request.am միասնական հարթակի կամ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայքէջի՝ www.mlsa.am-ի՝ «Գրեք նամակ» բաժնի միջոցով:

Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2021 թվականի ապրիլի 1-ն է։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։ 

Անհետ կորածների, գերիների ու վիրավորների թվի մասին պաշտոնական տվյալներ չկան։

Ինչո՞ւ են ադրբեջանցիներն ուրախացել․ ռուսական խաղաղապահների հրամանատարի կենսագրությունը

Ըստ թեմայի

ԱԱԾ–ի զոհված ծառայողների ընտանիքները նույնպես փոխհատուցում կստանան
Ամուսնացած էր, ուներ որդի. ի՞նչ փոխհատուցում կստանա մահացած ռուս խաղաղապահի ընտանիքը
Զոհված, անհայտ կորած, վիրավոր. ո՞ւմ ընտանիքները կարող են փոխհատուցում ստանալ հիմնադրամից
Զոհված զինծառայողների հարազատներն արդեն կարող են դիմել փոխհատուցման համար
թեգերը:
Պատերազմ, Արցախ, հաշմանդամ, Զոհ, Սոցիալական օգնություն

Գլխավոր թեմաներ