09:32 21 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD519.19
  • GBP711.08
  • EUR629.57
  • RUB7.08
Արցախ
Ստանալ կարճ հղումը
1513 0 0

Վիտալի Բալասանյանը հայտարարել է, որ այսօր կանոնների վերանայման անհրաժեշտություն չկա։

ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik.  Արցախի տարածք մուտք գործելու վերահսկողությունը խստացնելու անհրաժեշտություն չկա։  Այս մասին ՌԻԱ Նովոստիին է ասել ԼՂՀ ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը։

«Արցախ մուտքի նկատմամբ վերահսկողությունը խստացնելու առումով ներկայումս կիրառվող չափանիշները վերանայելու անհրաժեշտություն չկա», – ասել է Բալասանյանը։

Բալասանյանը տեղեկացրել է նաև, որ ԼՂՀ բնակչության մոտ չկա ապօրինի զենք և զինամթերք, իսկ ուժային կառույցները շարունակում են կատարել իրենց պարտականությունները:

«Արցախի զինված ուժերն ու ուժային կառույցները շարունակում են կատարել իրենց պարտականությունները։ Բնակչությունը չունի ապօրինի զենք և զինամթերք, ուստի զինաթափման կարիք չկա», - ՌԻԱ Նովոստիին ասել է Բալասանյանը։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ 

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ 

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր, որոնք մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

Հայտարարության ստորագրումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրեց, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժեց կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվեց դեպի Բաղրամյան պողոտա ու մտավ Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի ենթարկվեց, նրան տեղափոխեցին հիվանդանոց։

Ըստ թեմայի

Արցախի նախագահն ընդունել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին
Ալիևը պատասխանել է ՅՈւՆԵՍԿՕ–ի՝ Արցախ փորձագետների խումբ ուղարկելու առաջարկին
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանին․ տեսանյութ
թեգերը:
Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Վիտալի Բալասանյան

Գլխավոր թեմաներ