08:20 23 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.44
  • GBP708.34
  • EUR631.10
  • RUB6.95
Արցախ
Ստանալ կարճ հղումը
48 0 0

Բազմաֆունկցիոնալ բժշկական բրիգադներ են ստեղծվել Լեռնային Ղարաբաղի հեռավոր բնակավայրերում ռազմական բժիշկների արտագնա աշխատանքի համար:

ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի – Sputnik. Ռուսական խաղաղապահ զորախմբի կազմում գործող հատուկ նշանակության բժշկական ջոկատը (МОСН) շարունակում է օգնություն ցուցաբերել Ստեփանակերտի ու Լեռնային Ղարաբաղի այլ բնակավայրերի բնակիչներին։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:

«Հոսպիտալի աշխատանքի մեկնարկից ի վեր Լեռնային Ղարաբաղի ավելի քան 1100 բնակիչ (այդ թվում՝ 138 երեխա) մասնագիտական բուժօգնություն է ստացել: Դիմած բոլոր քաղաքացիները խորհրդատվություն և անհրաժեշտ նշանակումներ են ստացել շարժական հոսպիտալում որակավորված թերապևտների, վիրաբույժների և այլ պրոֆիլային մասնագետների զննումից հետո»,-ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ արցախցիները, որպես կանոն, դիմում են խրոնիկական տարբեր հիվանդությունների սրման, ինչպես նաև սիրտ-անոթային և էնդոկրին համակարգի հիվանդությունների, ատամնաբուժական օգնության հետ կապված խնդիրներով:

Հատուկ նշանակության բուժջոկատի ստորաբաժանումների կազմում աշխատում է ավելի քան 60 մասնագետ, որոնց թվում են ռազմական վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ, թերապևտներ և համաճարակաբաններ:

Բացի այդ, Լեռնային Ղարաբաղի հեռավոր բնակավայրերում ռազմական բժիշկների արտագնա աշխատանքի համար ստեղծվել են բազմաֆունկցիոնալ բժշկական բրիգադներ:

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են

Ըստ թեմայի

Արցախի տարածք մուտքի վերահսկողությունը խստացնելու անհրաժեշտություն չկա. Բալասանյան
Ռուս փորձագետն ասել է` որն է ղարաբաղյան կարգավորման ամենաբարդ հարցը
Պուտինը ղարաբաղյան պատերազմը դադարեցնելու համար օրեր շարունակ հեռախոսը ձեռքից վայր չի դրել
թեգերը:
բժիշկ, ռուս, Լեռնային Ղարաբաղ, Արցախ

Գլխավոր թեմաներ