09:34 26 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.36
  • GBP708.60
  • EUR629.39
  • RUB6.88
Արցախ
Ստանալ կարճ հղումը
496 0 0

Գրեթե երկու ամիս ընթացող որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում 1188 աճյուն է հայտնաբերվել, այդ թվում՝ քաղաքացիական անձանց։

ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի - Sputnik. Ղարաբաղում իրականացված որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում ևս 4 զինծառայողի աճյուն է հայտնաբերվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

«Հունվարի 5-ին Մատաղիսի տարածքից հայտնաբերվել է ևս 4 զինծառայողի աճյուն: Հնարավոր ողջ մնացածներին որոնելու համար մեկական խմբեր կաշխատեն Հադրութի տարածքում և Ֆիզուլի-Հադրութ ուղղությամբ»,–ասաց նա:

Թադևոսյանը նաև հայտեց, որ որոնողական աշխատանքները շարունակվելու են Թալիշ-Մատաղիս ուղղությամբ։

Նշենք, որ ընդհանուր առմամբ, նոյեմբերի նոյեմբերի 13-ից մինչև հունվարի 5-ը ներառյալ որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 1188 աճյուն, այդ թվում՝ քաղաքացիական անձանց։

Փորձաքննության են ենթարկել 3360 մարմին ու աճյուն. Արսեն Թորոսյանը նոր թվեր է ներկայացրել

Ըստ թեմայի

Ալիևը պատասխանել է ՅՈւՆԵՍԿՕ–ի՝ Արցախ փորձագետների խումբ ուղարկելու առաջարկին
Արցախի տարածք մուտքի վերահսկողությունը խստացնելու անհրաժեշտություն չկա. Բալասանյան
Ռուսական բուժջոկատն Արցախում օգնություն է ցուցաբերել ավելի քան 1000 բնակչի
թեգերը:
աճյուն, զինծառայող, Լեռնային Ղարաբաղ, Արցախ

Գլխավոր թեմաներ