21:37 15 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.53
  • GBP712.78
  • EUR634.35
  • RUB7.13
Արցախ
Ստանալ կարճ հղումը
45 0 0

Արցախի տեղեկատվական շտաբը քաղաքացիներին հայտնել է, որ պարզաբանումների համար կարող են զանգահարել ԱԻ պետական ծառայության ահազանգման կենտրոն։

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ այսօր «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամի կողմից չպայթած ռազմամթերքի վնասազերծում է նախատեսվում իրականացնել Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների տարածքում, ինչպես նաև Մարտունիում։

«Պայթյուններ լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել»,–նշված է հաղորդագրության մեջ։

Շտաբը տեղեկացնում է նաև, որ պարզաբանումների համար կարելի է զանգահարել ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոն։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։ 

Ինչո՞ւ են ադրբեջանցիներն ուրախացել․ ռուսական խաղաղապահների հրամանատարի կենսագրությունը

Ըստ թեմայի

Ղարաբաղում ականազերծման ժամանակ առաջին անգամ ռոբոտատեխնիկական համալիր է գործի դրվել
Հրետանային արկեր, ականանետեր, ձեռքի նռնակներ. ռուս խաղաղապահներն ականազերծում են Արցախը
Արցախը չպայթած զինամթերքից մաքրելու համար մոտ 20 տարի կպահանջվի. ականազերծման կենտրոն
թեգերը:
Արցախ, ականազերծում, Խնածախ

Գլխավոր թեմաներ