Միքայել Մինասյանը նշում է, որ գուցե զուգադիպություն է, սակայն վերջին մեկ տարվա ընթացքում ինչպես Արցախի նախագահը, այնպես էլ տեղի ԱԱԾ տնօրենը վաճառել են այժմ Ադրբեջանին անցած տարածքներում գտնվող իրենց բիզնեսները։
Մարտունու գյուղերից հիմնականում տուժել են Թաղավարդը, Կարմիր շուկան, Սոսը, Հերհերը և Բերդաշենը, Մարտակերտից`Աղաբեկալինջ, Մաղավուզ, Հոռաթաղ, Մեծ շեն գյուղերը, Ասկերանից` Շոշ և Սզնեք գյուղերը։
Մտավորականները «Ձայն հայրենյաց» նախաձեռնություն են ստեղծել, որի նպատակը ստեղծված ծանր իրավիճակում համախմբվելն է։ Նրանք պահանջում են գործող իշխանության հեռացումը և համաձայն են անգամ նախկինների վերադարձին։
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը նշեց, որ որոնողափրկարարական աշխատանքները կշարունակվեն երկուշաբթի օրվանից։
Ռուս խաղաղապահներն ապահովում են արցախցիների անվտանգ վերադարձը տուն, ցուցաբերում հումանիտար օգնություն։
Ռուսաստանի պաշտպանության նախարարության Միջազգային հակաականային կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները։