18:15 23 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD521.89
  • GBP724.44
  • EUR629.24
  • RUB6.94
Արցախ
Ստանալ կարճ հղումը
159 0 0

Մարտունու գյուղերից հիմնականում տուժել են Թաղավարդը, Կարմիր շուկան, Սոսը, Հերհերը և Բերդաշենը, Մարտակերտից`Աղաբեկալինջ, Մաղավուզ, Հոռաթաղ, Մեծ շեն գյուղերը, Ասկերանից` Շոշ և Սզնեք գյուղերը։

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի– Sputnik. Արցախում պատերազմի հետևանքով վնասված բնակելի օբյեկտներից 250-ն արդեն վերականգնվել է։ Ընդհանուր առմամբ սկսվել էին մոտ 453 բնակելի օբյեկտների վերականգնման շինարարական աշխատանքներ: Տեղեկությունը հայտում է Արցախի տեղեկատվական շտաբը` հղում անելով ԱՀ քաղաքաշինության նախարարությանը։

«Վերականգնման շինաշխատանքներն ընթանում են երկու փուլով: Առաջին փուլում վերանորոգվել են բնակելի տների տանիքները, տեղադրվել դռներ ու պատուհաններ, ստեղծվել են ջեռուցման պայմաններ: Հունվարից կատարվելու են ներքին հարդարման աշխատանքներ՝ վերջնական ավարտելով այդ բնակարանների վերականգնումը»,–ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ պատերազմի հետևանքով վնասված տների վերականգնումը շարունակվում է ըստ հերթացուցակների՝ առաջնահերթությունը տրվում է զոհվածների ու անհետ կորածների ընտանիքներին։

Ремонтные работы по восстановлению гражданских объектов после войны (9 января 3032). Карабах
Արցախում պատերազմի հետևանքով վնասված բնակելի օբյեկտների վերականգնման շինարարական աշխատանքներ են կատարվում

Նախարարության տվյալներով` Ստեփանակերտում պատերազմի հետևանքով վնասված տների վերաբերյալ ԱՀ քաղաքաշինության նախարարությունը ստացել է ավելի քան 3680 դիմում, որից ուսումնասիրված է մոտ 1500-ը: Վերականգնման աշխատանքներ են սկսվել 329 օբյեկտում, որից շինաշխատանքներն առաջին փուլով ավարտված են 211-ում, իսկ 118-ում՝ ընթացքում են:

«Մարտակերտի շրջանում ընդհանուր առմամբ վնասվել է 370 օբյեկտ, որից 320-ը` Մարտակերտում, մյուսները` գյուղական բնակավայրերում: Առանձնապես տուժել են Աղաբեկալինջ, Մաղավուզ, Հոռաթաղ, Մեծ շեն գյուղերը: Մարտակերտի շրջանում արդեն ուսումնասիրվել է պատերազմի հետևանքով վնասված 62 օբյեկտ: Այնուհետև սկսվել է 32-ի վերականգնումը, 14-ն ավարտված է»,–ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ շուրջ 1300 տուն էլ վնասվել Մարտունու շրջանում: Մասնավորապես շրջկենտրոն Մարտունիում պատերազմի հետևանքով վնասված 850 տնից ուսումնասիրվել և գրանցվել է վերականգնման ենթակա մոտ 170 տուն: Վերականգնման աշխատանքները մեկնարկել են 64-ում, որից 12-ն ավարտվել է, իսկ 52-ն ընթացքում է:

Ремонтные работы по восстановлению гражданских объектов после войны (9 января 3032). Карабах
Արցախում պատերազմի հետևանքով վնասված բնակելի օբյեկտների վերականգնման շինարարական աշխատանքներ են կատարվում

Մարտունու գյուղերից հիմնականում տուժել են Թաղավարդը, Կարմիր շուկան, Սոսը, Հերհերը և Բերդաշենը:

Ինչ վերաբերում է Ասկերանի շրջանին, ապա այստեղ պատերազմի հետևանքով ավելի շատ տուժել են Շոշ և Սզնեք համայնքները: Շրջանում գրանցվել է 170 դիմում, որից հետո 28 վնասված տան վերանորոգման աշխատանքները սկսվել են: Դրանցից 14-ում առաջին փուլով նախատեսված վերականգնումն ավարտված է։

Ստեփանակերտի կաթնամթերքի կոմբինատի հարևանությամբ շարունակվում է 90 բնակարան ունեցող շենքի շինարարությունը, «Արցախ» թաղամասում կառուցվում է 9 բնակարան, իսկ 6-րդ մանկապարտեզի վերափոխման արդյունքում նախատեսվում է այս տարվա մայիսին շահագործման հանձնել 30 նոր բնակարան:

Մշակման փուլում են նաև բնակարանաշինական այլ ծրագրեր՝ Ստեփանակերտում և շրջաններում: Ֆինանսավորումն արդեն հաստատված է։ Այն կատարելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամը։

Հայերի ու ադրբեջանցիների միջև կիսված Թաղավարդը. ինչպես են մարդիկ ապրում պատերազմից հետո

Ըստ թեմայի

Արայիկ Հարությունյանը Մարտունի քաղաքում ծանոթացել է ավերածություններին. տեսանյութ
Մարտունու Բերդաշենում մարդկանց այգիների միջով սահման են գծում. հայկական կողմից մարդ չկա
Թշնամին «Սմերչով» հրթիռակոծել է Մարտունու Կարմիր Շուկա համայնքը. խաղաղ բնակիչ է զոհվել
թեգերը:
շինարար, շինարարություն, հիմնադրամ, Պատերազմ, Արցախ

Գլխավոր թեմաներ