10:44 16 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.53
  • GBP712.78
  • EUR634.35
  • RUB7.13
Արցախ
Ստանալ կարճ հղումը
433 0 0

Որոնողական աշխատանքները շարունակվում են Զանգելանում, Հադրութում, Մարտունիում, Ջեբրայիլում և Կուբաթլուում։

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի - Sputnik. Զանգելանում 14 զինծառայողի  աճյուն է հայտնաբերվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

Նա նշել է, որ Զանգելանում որոնողական աշխատանքները դեռ չեն ավարտվել և շարունակվելու են վաղը։ Նաև որոնողական խմբեր են աշխատելու Հադրութում, Մարտունիում, Ջեբրայիլում և Կուբաթլուում։ Հադրութում երկու խումբ է աշխատելու․ մեկը փնտրելու է դիեր, մյուսը՝ անտառներում պատսպարված և հնարավոր է՝ ողջ մնացած զինծառայողներին։

Նշենք, որ նոյեմբերի 13-ից մինչև հունվարի 10-ը իրականացած որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 1211 դի, գտնվել է 9 ողջ մարդ՝ 7-ը զինծառայող, 2-ը քաղաքացիական անձ՝ հայր և որդի Հադրութից։

Արման Թաթոյանը հայտարարություն է արել Ադրբեջանում գտնվող գերիների վերաբերյալ

Ըստ թեմայի

Առեղծվածային դեպք Արարատի մարզում. փայտե արկղում տղամարդու դիակ է հայտնաբերվել
Ջաբրայիլում 3 զինվորի աճյուն է հայտնաբերվել. որոնողական աշխատանքները 2 օրով դադարեցվել են
թեգերը:
զինծառայող, Դիակ, աճյուն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ

Գլխավոր թեմաներ