16:23 17 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.53
  • GBP712.78
  • EUR634.35
  • RUB7.13
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Խաղաղապահներն Արցախում (103)
49 0 0

Անցած օրվա ընթացքում ռուս զինվորական բժիշկները բուժօգնություն են ցուցաբերել 18 բնակչի, այդ թվում երկու երեխայի։

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի - Sputnik. Արցախում ականազերվել է 479,2 հա տարածք, բուժում ստացել 1218 մարդ: Տեղեկությունը հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Ռուսական խաղաղապահ զորախմբի կազմում ընդգրկված հատուկ նշանակության բժշկական ջոկատը (ՀՆԲՋ) շարունակում է օգնություն ցուցաբերել տեղի բնակչությանը Լեռնային Ղարաբաղում։ Անցած օրվա ընթացքում ռուս զինվորական բժիշկները բուժօգնություն են ցուցաբերել 18 բնակչի, այդ թվում երկու երեխայի։ Ամբողջ ընթացքում ՌԴ պաշտպանության նախարարության դաշտային հոսպիտալում բուժօգնություն են ստացել 1218 արցախցի, ներառյալ 155 երեխա։

Նոյեմբերի 23-ից մինչ օրս խաղաղապահ զորախմբի կազմում ընդգրկված ռուս սակրավորները Արցախում ականազերծել են ավելի քան 479,2 հեկտար տարածք, 182,8 կմ ճանապարհ, 710 շինություն, հայտնաբերվել ու վնասազերծվել է 23 087 պայթունավտանգ առարկա։
Շարունակվում է նաև թեժ գծի աշխատանքը, մինչ օրս ստացվել է 574 դիմում` անհետ կորածների մասին։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի

երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Փաշինյանը չի ներկայացնում Հայաստանը և Արցախը․ Վազգեն Մանուկյանի հայտարարությունը

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

թեմա:
Խաղաղապահներն Արցախում (103)

Ըստ թեմայի

Ռուսաստանի և Ֆրանսիայի ղեկավարները քննարկել են Պուտին-Փաշինյան-Ալիև սպասվող հանդիպումը
Պուտինը Շոյգուի, Լավրովի և Նարիշկինի հետ քննարկել է վաղվա ՌԴ-ՀՀ-Ադրբեջան հանդիպումը
Պատերազմն ու համավարակն իրենց «սև գործն» արեցին․ ինչպես փրկել զբոսաշրջային ոլորտը
թեգերը:
ականազերծում, խաղաղապահ, Ռուսաստան, Լեռնային Ղարաբաղ, Արցախյան պատերազմ, Արցախ

Գլխավոր թեմաներ