11:01 22 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.89
  • GBP712.54
  • EUR629.98
  • RUB7.05
Արցախ
Ստանալ կարճ հղումը
333 0 0

Մեկ այլ ալիքի տեղեկություններով էլ մայորը մահացել է Զանգելանում ականի պայթյունից։

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. Կուբաթլուում ականի պայթյունի արդյունքում մահացել է Ադրբեջանի զինված ուժերի սպա, գումարտակի հրամանատար, մայոր Մուխթարով Սարխան Իլգար օղլուն։ Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական Telegram ալիքները, այդ թվում` Sputnik Ադրբեջանի ալիքը։

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ֆիզուլիում երկու մարդ է պայթել ականի վրա

«Девичья башня» Telegram-ալիքի տեղեկություններով` մայորը մահացել է Զանգելանում ականի պայթյունից։

Նշենք, որ Արցախում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ եռակողմ հայտարարության ընդունումից հետո սա առաջին նման դեպքը չէ։

Հունվարի 1-ին Ֆիզուլու շրջանում մի ադրբեջանցի է պայթել ականի վրա, նրա 2 ոտքերն անդամահատել են։ Իսկ ավելի վաղ` 2020թ.–ի դեկտեմբերի 14-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանին անցած Աղդամի շրջանում ականի պայթյունից մեկ մարդ է մահացել, ևս երկուսը վիրավորվել են։

Ղարաբաղում հակատանկային ականի վրա նոյեմբերի 28–ին էլ ավտոմեքենա էր պայթել, ինչի հետևանքով 5 մարդ էր մահացել։

Աղդամի շրջանում ադրբեջանցիներ են պայթել ականի վրա

Ըստ թեմայի

Ղարաբաղում ռուս սպա է պայթել ականի վրա
Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ֆիզուլիում երկու մարդ է պայթել ականի վրա
Աղդամի շրջանում ադրբեջանցիներ են պայթել ականի վրա
թեգերը:
Մահ, պայթյուն, ադրբեջանցի, ական

Գլխավոր թեմաներ