01:52 25 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.44
  • GBP708.34
  • EUR631.10
  • RUB6.95
Արցախ
Ստանալ կարճ հղումը
175 0 0

Դավիթ Բաբայանի կարծիքով՝ Արցախի գոյությունն ինքնին աշխարհաքաղաքական հրամայական է։

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. Արցախի իշխանությունները միջազգային ճանաչումը համարում են իրենց քաղաքականության գերակա ուղղություն։ Այս մասին Արցախի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտնել է արտգործնախարար Դավիթ Բաբայանը։

Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում խոսել է Արցախի կարգավիճակի մասին 

Նրա խոսքով` պաշտոնական Բաքուն ասում է, որ կարգավիճակի հարց իր համար գոյություն չունի, սակայն Արցախի իշխանություններն իրենց պատկերացումներն ունեն ապագա կարգավորման մասին:

«Այո, իրավիճակը մեզ համար չափազանց ծանր է։ Եթե պատկերավոր ասենք՝ Արցախը վիրավոր է, նա ծանր վիրավոր է, բայց ողջ է։ Իրավիճակը բարդ է, բայց այն որպես սուբյեկտ պահպանվում է։ Նույնիսկ նման բարդ իրավիճակում մենք կարևորագույն առաքելություն ունենք աշխարհաքաղաքականության մեջ։ Արցախի գոյությունն ինքնին տարածաշրջանը հետ է պահում տարբեր տիպի տատանումներից»,-կարծում է Բաբայանը։

Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ հանրապետության գոյությունը աշխարհաքաղաքական հրամայական է։ Իհարկե, Ղարաբաղի կարգավիճակը դե յուրե չի ճանաչվել, բայց փաստացի այն գոյություն ունի։

«Կան ռուս խաղաղապահները, կա ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը շարունակում է զբաղվել կարգավորմամբ»,-ավելացրել է Բաբայանը։

Նա չի բացառել, որ միջազգային ճանաչման գործընթացում պետք է որոշակի նոր տարրեր մտցնել, վերանայել, փոխել սեփական ռազմավարությունն ու մարտավարությունը, բայց այդ գործընթացը պետք է շարունակվի:

Բաբայանը նաև դրական է գնահատում տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման համար տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հեռանկարը, Ստեփանակերտի օդանավակայանի գործարկումը և Բերձորի ճանապարհին այլընտրանք հանդիսացող ճանապարհի կառուցումը:

Տարածաշրջանում եռակողմ համագործակցության դաշտ է բացվում` Հայաստան–Ռուսաստան–Արցախ

Ըստ թեմայի

Ո՞ր դեպքում է հնարավոր շտկել իրավիճակը. Դավիթ Բաբայանն առաջարկում է դրսում մեղավոր չփնտրել
Արցախի կարգավիճակ ու դեօկուպացիա. Արա Այվազյանն ընդունել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին
Այս պահին կա 2 գերխնդիր. Դավիթ Բաբայանը` Շուշիի, առաջնագծի և դիվանագիտական աշխատանքի մասին
թեգերը:
Նախարար, Արտաքին գործերի նախարարություն (ԱԳՆ), Արցախ, Դավիթ Բաբայան

Գլխավոր թեմաներ