11:57 23 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.44
  • GBP708.34
  • EUR631.10
  • RUB6.95
Արցախ
Ստանալ կարճ հղումը
41 0 0

Արցախի բնակչության կոմունալ ծառայությունների փոխհատուցման համար նախատեսվում է հատկացնել 12 մլրդ դրամ:

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. ԱՀ պետական նախարար, ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը վստահեցնում է` 2021 թվականի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը սոցիալական ուղղվածության է։ Արցախի կառավարության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Մարտիրոսյանը նման կարծիք է հայտնել այսօր կայացած ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի համատեղ նիստում։

Նիստի ժամանակ նախարարը ներկայացրել է «ԱՀ 2021թ. պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագիծը` հայտնելով, որ կորոնավիրուսի և Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմը լուրջ հարված է հասցրել տնտեսությանը:

 «Ըստ մեր կանխատեսումների՝ 2020 թվականի համախառն ներքին արդյունքը կկազմի 293.5 մլրդ դրամ` հանգեցնելով շուրջ 15 տոկոս տնտեսական անկման»,–հավելել է Մարտիրոսյանը:

Կատարված մակրոտնտեսական կանխատեսումների համատեքստում 2021-ի պետական բյուջեի ցուցանիշները ծրագրվել են եկամուտների գծով` 81 մլրդ 830.7 մլն դրամ, ծախսերի գծով` 124 մլրդ 851.2 մլն դրամ, դրա արդյունքում դեֆիցիտը կկազմի` 43 մլրդ 020.5 մլն դրամ: Պետբյուջեի սեփական եկամուտները ծրագրվել են 17 մլրդ 50 մլն դրամի չափով՝ 2020 թվականի 56 մլրդ պլանավորված եկամուտների դիմաց: Այդ թվում, հարկային եկամուտները և պետական տուրքերը կկազմեն 17 մլրդ դրամ, որի արդյունքում կանխատեսումային «Հարկեր/ՀՆԱ» հարաբերակցությունը կկազմի 7.6 տոկոս:

Մարտիրոսյանը, ներկայացնելով «ԱՀ 2021թ. պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագիծը, հայտնել է, որ բնակչության կոմունալ ծառայությունների փոխհատուցման համար նախատեսվում է հատկացնել 12 մլրդ դրամ:

Արցախյան արտադրողները լուրջ խնդիրներ ունեն. ինչո՞ւ է «մերժվում» էժան ու որակով ապրանքը

Բացի այդ, 10 միլիարդ դրամի կապիտալ ներդրումներ են նախատեսվում, ինչի արդյունքում նախատեսվում են պատերազմական գործողությունների հետևանքով վնասված բազմաբնակարան բնակելի շենքերի, բնակելի տների, կրթական և առողջապահական օբյեկտների, ենթակառուցվածքների վերականգման ու վերանորոգման շինարարական ծրագրեր:

Փաստացի բյուջեի ծախսային կառուցվածքում ամենամեծ մասնաբաժին ունեցող ոլորտը սոցիալական պաշտպանության ոլորտն է, որին բաժին է ընկնում ընդհանուր ծախսերի մոտ 25.2 տոկոսը:

Տնտեսական կապերի ապաշրջափակումը «թոզփչոցի» է. տնտեսագետը զգուշացնում է վտանգների մասին

Հիշեցնենք, որ Արցախի էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությունը հայտնել էր` Արցախի կառավարությունը  բնակչության կոմունալ ծառայությունների փոխհատուցման աջակցություն է տրամադրում 2020 թվականի դեկտեմբեր ամսվա և 2021 թվականի բոլոր ամիսների համար:

Ըստ թեմայի

2.5 տարվա ամբոխահաճո տնտեսական քաղաքականությունը կոտրել է ՀՀ տնտեսության ողնաշարը
Եվրասիական տնտեսական միության նախագահությունը Բելառուսից անցնում է Ղազախստանին
Մինչև ապրիլ բան չի փոխվի. տնտեսագետը հուշում է` ինչ է պետք անել կյանքը լավացնելու համար
թեգերը:
Գրիգորի Մարտիրոսյան, բյուջե, Լեռնային Ղարաբաղ, Արցախ

Գլխավոր թեմաներ