01:40 25 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.44
  • GBP708.34
  • EUR631.10
  • RUB6.95
Արցախ
Ստանալ կարճ հղումը
72 0 0

Բեգլարյանը կարծում է, որ նույնիսկ եթե քաղաքական կամք ունենան, պետք է բավականին երկար ժամանակ անցնի, որպեսզի Ադրբեջանի հասարակության միջից որոշ չափով հայատյացությունը դուրս գա։

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. Տեսանելի որևէ ապագայում այս պայմաններում հնարավոր չէ ադրբեջանցիների հետ բարիդրացիական հարաբերություններ ունենալ։ Նման կարծիք հայտնեց Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը` ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերի ժամանակ պատասխանելով օգտատերերից մեկի հարցին։

«Ադրբեջանական հասարակությունը տասնամյակներ շարունակ ներարկվել է հայատյացության տրամադրություններով, որի արտացոլանքն էր պատերազմի ժամանակ բազմաթիվ հանցագործությունները։ Այն, որ իրենց հասարակությունը շատ դրական է արձագանքում խոշտանգումներին, դաժանագույն պատկերներին, դա փաստում է այն մասին, որ ադրբեջանցիները պատրաստ չեն հայերի հետ բարիդրացիական հարաբերությունների»,–ասում է Բեգլարյանը։

Նրա խոսքով` նույնիսկ եթե քաղաքական կամք ունենան, պետք է բավականին երկար ժամանակ անցնի, որպեսզի Ադրբեջանի հասարակության միջից որոշ չափով հայատյացությունը դուրս գա։

Ադրբեջանը կոպիտ կերպով խախտում է եռակողմ հայտարարությունը. Արցախի ԱԳՆ

Ամեն դեպքում, Բեգլարյանը կոչ է անում արցախցիներին վերադառնալ ու իրենց մշտական բնակության վայրերում ապրել` ասելով, որ պետությունն էլ իր հերթին պետք է նրանց անվտանգությունն ապահովի։ Բեգլարյանը նշեց, որ պատերազմից հետո իր կնոջն ու 2.5 տարեկան երեխային Արցախ է բերել և առաջիկայում էլ պատրաստվում է ընտանիքի հետ ապրել Արցախում։

Ըստ թեմայի

Բնակելի և այլ շենքերի վերականգնում, սոցիալական ծախսեր. Արցախի 2021–ի բյուջեն
Զինվորը վնասվածք է ստացել որովայնի շրջանում. քրգործ է հարուցվել
Երկաթուղային հաղորդակցության սխեման Հարավային Կովկասում` ապաշրջափակումից հետո
թեգերը:
Ադրբեջան, ադրբեջանցի, Արտակ Բեգլարյան (Արցախի ՄԻՊ), Արցախյան պատերազմ, Արցախ

Գլխավոր թեմաներ