17:08 17 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.53
  • GBP712.78
  • EUR634.35
  • RUB7.13
Արցախ
Ստանալ կարճ հղումը
212 0 0

Բեգլարյանը պատրաստվում է դիմել Արայիկ Հարությունյանին, որպեսզի իր ծառայողական մեքենան նույնպես աճուրդի հանեն։

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. Առաջիկայում Արցախի պետական ծառայողական թանկարժեք մեքենաները բաց աճուրդի կդրվեն։ Տեղեկությունը հայտնեց Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը` ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերի ժամանակ պատասխանելով օգտատերերից մեկի հարցին, թե չի՞ կարծում, որ ծառայողական մեքենաները պետք է կրճատվեն։

«Կարծում եմ` պետք է կրճատվեն ծառայողական մեքենաները։ Այս թեմայով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ քննարկումներ ենք ունեցել, համապատասխան որոշում կա, որը կհրապարակի վերջինս։ Որոշվել է, որ հատկապես թանկարժեք մեքենաները հավաքվելու են և բաց աճուրդի են դրվելու։ Վաճառքից գոյացած գումարները պետբյուջեին կփոխանցվեն հանրային նպատակով օգտագործելու համար»,–ասաց Բեգլարյանը։

Նրա խոսքով` ճիշտ տարբերակը սա է։ Բեգլարյանը նշեց, որ ծառայողական մեքենայի կարիք ինքն էլ ունի, սակայն դիմելու է Արայիկ Հարությունյանին, որ իր ծառայողական մեքենան նույնպես դրվի աճուրդի։ Նախագահի աշխատակազմում կան մեքենաներ, որոնցից էլ անհրաժեշտության դեպքում կօգտվի Բեգլարյանը։

Նա հավելեց նաև, որ կան մարդիկ, որոնք պետական միջոցներին սրտացավությամբ չեն վերաբերվում։

Ադրբեջանը կոպիտ կերպով խախտում է եռակողմ հայտարարությունը. Արցախի ԱԳՆ

Հիշեցնենք, որ դեռ նախորդ տարվա սեպտեմբերին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել էր, որ իր ծառայողական 2 մեքենաները (Տոյոտա LC 200 և էլեկտրամոբիլ) ստացել է բարերարների կողմից:

Ըստ թեմայի

Զինվորը եղել է դիրքում, նրան ուղղված կրակոցը միտումնավոր էր. Վահրամ Պողոսյան
Բնակելի և այլ շենքերի վերականգնում, սոցիալական ծախսեր. Արցախի 2021–ի բյուջեն
Հարավային Կովկասն այսօր, կամ ինչպես արցախյան պատերազմի 44 օրերը շուռ տվեցին տարածաշրջանը
թեգերը:
աճուրդ, ավտոմեքենա, Արտակ Բեգլարյան (Արցախի ՄԻՊ), Արցախ

Գլխավոր թեմաներ