00:19 25 փետրվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD526.45
  • GBP745.61
  • EUR640.37
  • RUB7.16
Արցախ
Ստանալ կարճ հղումը
18 0 0

Պայթյունները լսելի կլինեն նաև մայրաքաղաք Ստեփանակերտում։ Աշխատանքները շարունակվելու են նաև առաջիկա ամիսներին։

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի - Sputnik. Պատերազմի ընթացքում չպայթած զենք-զինամթերքի հայտնաբերման և ոչնչացման աշխատանքների շրջանակում այսօր պայթեցման աշխատանքներ են նախատեսված Ասկերանի շրջանում։ ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության մամուլի բաժինը տեղեկացնում է, որ մասնավորապես չպայթած զնեք-զինամթերքը ոչնչացվելու է Խաչմաչ և Մխիթարաշեն գյուղական բնակավայրերում, ինչպես նաև Խնածախ և Այգեստան համայնքների տարածքներում:

«Պայթյունների ձայները լսելի կլինեն նաև Ստեփանակերտում: Նշենք, որ գործընթացը կշարունակվի նաև առաջիկա ամիսներին: Ուստի խնդրում ենք ձայներ լսելու դեպքում խուճապի չմատնվել»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հավելենք, որ սակրավորական ջոկատներն աշխատում են ամեն օր՝ առավոտյան ժամը 10:00-ից մինչև 18:00-ն:

Պարզաբանումների և այլ տեղեկությունների համար անհրաժեշտ է կապ հաստատել ԱԻ ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնի հետ՝ 911,101,112 կարճ հեռախոսահամարներով:

Ըստ թեմայի

Ռուս մասնագետներն Արցախում մեկ օրում ավելի քան 780 պայթյունավտանգ առարկա են վնասազերծել
Մարտակերտում ականի պայթյունից էքսկավատորավար է մահացել
Ադրբեջանի տիրապետության տակ անցած արցախյան տարածքում բուլդոզերավար է պայթել ականի վրա
թեգերը:
Սակրավոր, Արցախ, ականազերծում

Գլխավոր թեմաներ