00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախում կսկսեն շինաքար արդյունահանել արդեն գարնանը․ ԽՍՀՄ երկրաբանության նախկին նախարար

© Photo : Facebook / Արցախի Տեղեկատվական շտաբ / NKR InfoCenter / НКР ИнфоЦентрРемонтные работы по восстановлению гражданских объектов после войны (9 января 3032). Карабах
Ремонтные работы по восстановлению гражданских объектов после войны (9 января 3032). Карабах - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հանրապետությունում կսկսեն մշակել նոր քարհանքեր և ցեմենտի հումքի հանքեր՝ ավերածությունները սեփական ուժերով վերականգնելու համար։ Նման հանքավայրերի որոնմանն օգնել է մի քանի տարի վարվող պետական քաղաքականությունը։

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի - Sputnik, Արամ Գարեգինյան. Արցախը կսկսի  շինարարական քար արդյունահանել արդեն երեք ամսից։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Գրիգորի Գաբրիելյանցը։

Жители села Угтасар Аскеранского района Карабаха покидают свои дома перед сдачей территорий азербайджанской стороне (19 ноября 2020). Карабах - Sputnik Արմենիա
Արցախյան արտադրողները լուրջ խնդիրներ ունեն. ինչո՞ւ է «մերժվում» էժան ու որակով ապրանքը

Քարհանքերը, որտեղից հանրապետությունը քար էր արդյունահանում, հիմնականում մնացել են հակառակորդի կողմից օկուպացված տարածքներում։ Սակայն Արցախի այն հատվածում, որը մնացել է Ստեփանակերտի վերահսկողության տակ, կան թե՛ քար, թե՛ շինարարության համար անհրաժեշտ այլ հումք արդյունահանելու տեղեր, ընդգծեց Գաբրիելյանցը։

Խորհրդային տարիներին այստեղ, ինչպես և ողջ երկրում, երկրաբանական հետախուզում էր իրականացվում, ուստի հանքավայրերի մոտավոր գոտիները հայտնի են։ Բայց հիմա պետք է դրանց մանրամասն հետախուզություն իրակացնել, գնահատել պաշարների ծավալն ու դրանց որակը (համապատասխանությունը պետստանդարտներին)։ Օգնում է այն, որ նման հետախուզություն  իրականացվել է բոլոր նախորդ տարիների ընթացքում, քանի որ երկրի իշխանությունները հասկանում էին դրա կարևորությունը։

«Մենք հասկանում էինք, որ ցանկացած պատերազմ ավերածությունների կհանգեցնի։ Այդ պատճառով միշտ բարձրացնում էինք շինանյութի փնտրտուքի հարցը, ընդ որում՝ հանրապետության տարբեր շրջաններում, որպեսզի ստիպված չլինենք շինարարության համար քարը չափազանց հեռու տեղափոխել»,-ասաց մեր զրուցակիցը։

Բնակելի և այլ շենքերի վերականգնում, սոցիալական ծախսեր. Արցախի 2021–ի բյուջեն

Այն մասին, թե պետության համար որքան կարևոր է ունենալ հստակ քաղաքականություն բոլոր ոլորտներում, 86-ամյա Գաբրիելյանցը շատ բան կարող է պատմել. մի քանի տարի նա աշխատել է Թուրքմենական ԽՍՀ երկրաբանական վարչությունում (այստեղ, դեռ շատ երիտասարդ հասակում, նա հայտնաբերել է գազի առաջին հանքավայրը Կարակումի անապատում), իսկ հետո, գրեթե քառորդ դար՝ միութենական նավթագազային ինստիտուտներում։ Ի վերջո, 1989 թվականից մինչև Միության փլուզումը նա ԽՍՀՄ երկրաբանության նախարարն էր։

Մոտ տասը տարի առաջ նա վերադարձավ պատմական հայրենիք՝ Արցախ, որը չլքեց նույնիսկ վերջին ռազմական գործողությունների ժամանակ՝ շարունակելով աշխատել։ Ճիշտ է, Գրիգորի Արկադևիչը երկար գովաբանական ելույթներ չի սիրում և անմիջապես զրույցի թեման փոխում է՝ խոսելով կրտսեր գործընկերների մասին:

Автомобильная очередь у КПП Верхний Ларс - Sputnik Արմենիա
Հայկական բեռնատարներն այլևս կանգնած չեն մնա․ Լարսի ճանապարհի շինարարությունը կավարտվի

«Յուրաքանչյուրը պետք է զբաղվի նրանով, ինչ կարողանում է անել, ոչ միայն խոսքով, այլև գործով։ Իմ գործընկերները ոչ մի օր չեն լքել Արցախի տարածքը և շարունակել են հանրապետության համար այդքան մեծ նշանակություն ունեցող աշխատանքը»,-ընդգծեց նա։

Հիմա արագ կառուցվող տներ են հարկավոր՝ անտուն մնացածներին անհապաղ տեղավորելու համար։ Բայց դրան զուգահեռ պետք է ավանդական հայկական տներ կառուցել․ քարե, ամուր հիմքով և նկուղային տարածքներով, ավելացրեց Գաբրիելյանցը։ Եվ արցախցի երկրաբանների ջանքերով արդեն ուսումնասիրված են հիմնական շինանյութերի՝ կրի (գյուղական տների համար), ավազի, խճաքարի, ցեմենտի համար ածխածնային հանքաքարի, ինչպես նաև մարմարի հանքերը։

Արդյունքում քարի արդյունահանումը կարելի է սկսել առավելագույնը երեք ամսից․ այդ ընթացքում ոչ միայն կավարտեն հետախուզումը, այլև կկառուցեն դեպի հանքերը տանող ճանապարհներ և ենթակայաններ, այսինքն՝ արդեն գարնանը հնարավոր կլինի քարը հասցնել շինհրապարակ։

Ռուսաստանի հումանիտար օգնության շնորհիվ Արցախում ավելի քան 300 օբյեկտ է վերականգնվել

«Արցախի ղեկավարությունը լիովին աջակցում է այդպիսի քաղաքականությանը․ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը մեզ օգնում է համակարգել աշխատանքը նախարարությունների և տարածքային վարչությունների հետ»,-ավելացրեց Գաբրիելյանցը։

Նա ընդգծեց, որ նոր քարհանքերը չեն խանգարի գյուղատնտեսությանը․ նախ, դրանք չափերով շատ մեծ չեն, երկրորդ՝ գտնվում են լեռներում, բերքատու հողերից հեռու։ Այստեղ շարունակում են ոչ միայն քար, այլև պղինձ փնտրել (հանրապետությունում արդեն մի քանի տարի է, ինչ գործում է Քաշենի պղնձահանքը՝ Մարտակերտի շրջանում, դրա ենթակառուցվածքն արդեն վերականգնվում է)։ Երկրաբանները վտանգավոր պայմաններում են աշխատում։

«Ամեն անգամ, երբ մեր երկրաբանները մեկնում են դաշտային աշխատանքների, ես պիտի աղոթեմ Աստծուն, որ նրանք հերթական ականապատ դաշտի չհանդիպեն։ Իհարկե, ամենուր դրոշակներ կան, ռուս խաղաղապահներն ու մեր սակրավորները ականզերծում են իրականացնում։ Բայց միևնույնն է՝ վտանգավոր է, չէ՞ որ երկրաբանները ճանապարհներից հեռու են գնում՝ լեռներ։ Այդ պատճառով մասշտաբային աշխատանքներ՝ հետախուզական հորատումով, դեռ չեն իրականացվում, այդ ժամանակը դեռ չի հասել»,-մանրամասնեց Գաբրիելյանցը։

Նոր սահման, նոր խրամատներ. զինծառայողները նոր դիրքեր են կառուցում

Նրա ղեկավարությամբ արդեն ընթանում են նաև արդյունահանող սարքավորումների գնման աշխատանքները․ քարհատ մեքենաներ, բուլդոզերներ և այլն։ Որպեսզի մի փոքր ավելի էժան լինի, առանձին պահեստամասեր և օգտագործված մեքենաներ են գնում։

Լրահոս
0