08:48 02 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD528.37
  • GBP736.92
  • EUR636.10
  • RUB7.13
Արցախ
Ստանալ կարճ հղումը
574 0 0

Հարազատները հագուստից և հեռախոսից են ճանաչել տղամարդուն։Որոնողական աշխատանքներ կիրականացվեն նաև Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի նախկին վարչական տարածքում։

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Երեկ որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում ևս ութ մարմին է հայտնաբերվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

«Ութ մարմին է հայտնաբերվել։ Մեկը քաղաքացիական անձ է` Արսեն Ղահրամանյանը, որը Հադրութ քաղաքի բնակիչ էր` ծնված 1976 թվականին։ Նրա մարմինը գտել են հենց Հադրութի շրջանի Այգեստան գյուղի տարածքից։ Հարազատները հագուստից և հեռախոսից են  ճանաչել նրան։ Բացի այդ, զինծառայողներից մեկի մարմինը գտել են նույն տարածքում` Այգեստան գյուղում, 5 մարմին` Ջաբրայիլի տարածքից, 1-ն էլ` Դավիթ Բեկի նախկին վարչական տարածքից` Սյունիքի մարզից»,–ասաց Թադևոսյանը։

Զինծառայողների ինքնությունը պարզելու նպատակով ԴՆԹ փորձաքննություն է նշանակվել։

Թադևոսյանը հայտնեց, որ այսօր որոնողական աշխատանքները կշարունակվեն Հադրութի, Ջրականի (Ջաբրայիլ), Կովսականի (Զանգելան), Վարանդայի (Ֆիզուլի) ուղղություններով։ Բացի այդ, որոնողական աշխատանքներ կիրականացվեն նաև Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի նախկին վարչական տարածքում, որն այժմ ադրբեջանական կողմի վերահսկողության ներքո է։ Մինչ օրս ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1246 մարմին։

Զինծառայողին գերությունից ազատելու պատրվակով ծնողից գումար հափշտակողը կալանավորվել է

Ըստ թեմայի

Ադրբեջանը 62 հայ գերեվարված զինծառայողների նկատմամբ քրեական գործեր է հարուցել
Մահացած զինծառայողը երկկողմանի թոքաբորբ է ունեցել. ՔԿ–ն նոր մանրամասներ է հայտնել
Զոհված զինծառայողների մարմինների նույնականացման գործընթացն ավելի արագ կկազմակերպվի
թեգերը:
աճյուն, զինծառայող, Արցախ

Գլխավոր թեմաներ