00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Հակամարտությունը մտել է մի նոր փուլ». Այվազյանն անդրադարձել է Ալիևի հայտարարություններին

© Photo : official site of the MFA of RAМинистр иностранных дел Армении Ара Айвазян принял участие на 27-ой встрече Совета министров ОБСЕ в режиме видеоконференции (3 декабря 2020). Еревaн
Министр иностранных дел Армении Ара Айвазян принял участие на 27-ой встрече Совета министров ОБСЕ в режиме видеоконференции (3 декабря 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արա Այվազյանն Ազգային ժողովի պատգամավորներին ներկայացրեց, թե որոնք են հայկական կողմի առաջնահերթություններն այս պահին։

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի - Sputnik. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններն իրարամերժ են։ Մի կողմից նա նշում է, որ ԼՂ հակամարտությունը լուծված է, մյուս կողմից նախաձեռնում է հակամարտությունը բորբոքող սադրիչ հայտարարություններ։ ՀՀ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը։

«Հավանաբար համակարտությունը մտել է մի նոր փուլ, որտեղ անհրաժեշտ է հայկական կողմերի միասնական օրակարգ ձևավորել։ Այդ կապակցությամբ շատ կարևոր էր իմ` վերջերս կատարած այցն Արցախ, որտեղ քննարկել ենք ընդհանուր օրակարգ ձևավորելու և մեր աշխատանքները համադրելու հարցը»,–ասաց նախարարը։

Խոսելով առաջնահերթությունների մասին` Այվազյանը նշեց, որ առաջին հերթին հայկական կողմը պատրաստ է սկսել բանակցությունները Մինսկի խմբի համանախագահների ֆորմատով և վարել դրանք այն հիմնարար սկզբունքների շուրջ, որոնց վերաբերյալ դեռ նախկինում պայմանավորվածություններ են ձեռք բերվել։

Военнослужащий армии обороны Карабаха на одной из улиц в селе Тагавард Мартунинского района (11 декабря 2020). Карабах - Sputnik Արմենիա
Ադրբեջանցիներին կարելի է, մեզ` չէ՞. արցախցիների բողոքի ակցիայի հետքերով

Բացի այդ, ըստ նախարարի, առաջնային հարց է նաև դեօկուպացիան և հայերի` իրենց բնակավայրեր անվտանգ տեղափոխումը։ Նա կարևորեց նաև միջազգային հանրության և կառույցների կողմից հումանիտար աջակցության անխափան ապահովումն Արցախին։

Այվազյանի խոսքով` մեր մշակութային և հոգևոր ժառանգության պահպանումը նույնպես առաջնահերթությունների ցանկումէ գտնվում։
Նա անդրադարձավ Շուշիի մասին վերջերս Ալիևի հնչեցրած հայտարարություններին` ասելով, որ Շուշին հայկական մշակութային կենտրոն է։

«Անկախ այն բանից, թե ով ինչ է հայտարարում, մենք չենք համաձայնվելու այն պնդումների հետ, ըստ որի` Շուշին դառնալու է թուրքական մշակութային կենտրոն։ Հույս ունեմ, որ կստանանք նաև միջազգային հանրության համապատասխան արձագանքը»,–ասաց նախարարը։

Իրենց ունեցվածքը կորցրած արցախցիները կարող են դիմել ՄԻԵԴ. Բեգլարյան

Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։ 

Լրահոս
0