12:07 03 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.36
  • GBP731.18
  • EUR633.20
  • RUB7.07
Արցախ
Ստանալ կարճ հղումը
121910

Հադրութի վարչակազմի ղեկավար Կամո Պետրոսյանը հայտնել է, որ հարազատներին չի հաջողվել սպանված հայտնաբերված երեք հադրութցիներին համոզել իրենց հետ Հայաստան տեղափոխվել։

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Երեկ` հունվարի 22-ին, որոնողական աշխատանքների արդյունքում իրենց տան բակերում սպանված հայտնաբերված երեք քաղաքացիներն էլ հրաժարվել էին լքել իրենց տունը: Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Հադրութի վարչակազմի ղեկավար Կամո Պետրոսյանը:

Երեկ հայտնաբերվել էր Հադրութի Ազոխ գյուղի բնակիչներ 55-ամյա Սերժիկ Ավագյանի, 80-ամյա Յուրիկ Առուշանյանի և Դրախտիկ գյուղի բնակիչ` 50-ամյա Մարինե Հայրապետյանի դիերը։

«Երեք դիերն էլ անճանաչելի են եղել։ Սերժիկ Ավագյանին ճանաչել են զինվորական հին համազգեստից, որը սովորաբար կրում էր, Յուրիկ Առուշանյանին`վերնահագուստից, իսկ Մարինե Հայրապետյանն առաջին կարգի հաշմադամ էր` սայլակից են հասկացել, որ նա է։ Սակայն ԴՆԹ փորձաքննություն էլ կիրականացվի»,–ասաց Պետրոսյանը:

Նրա խոսքով` վերոհիշյալ երեք անձինք էլ պնդել են, որ իրենց տունը լքել չեն պատրաստվում և ընտանիքի անդամների հորդորին չեն ենթարկվել։ Օրինակ` Սերժիկ Ավագյանի ընտանիքը Գյումրի է տեղափոխվել այդ օրերին, սակայն ինքը հրաժարվել է դուրս գալ տնից։ 80-ամյա Յուրիկ Առուշանյանը քրոջ հետ էր բնակվում, և նա նույնպես չի համաձայնել դուրս գալ գյուղից:

Նշենք, որ սպանված հայտնաբերված 3 քաղաքացին համարվում էին անհետ կորած։ 

Հիշեցնենք` Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել էր, որ երեկ որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում մարտական գործողությունների վայրերում հայտնաբերվել են 1 զոհված զինծառայողի և 3 քաղաքացիական անձանց աճյուններ։

Զոհված զինծառայողի ինքնությունը հայտնի չէ։

Որոնողական աշխատանքները վերսկսվել են. փրկարարները Դրախտիկում ու Ջաբրայիլում են

Ըստ թեմայի

Ես պատրաստ եմ կռվել, ես պատրաստ եմ քեզ ինձանով պահել. փոքրիկ հադրութցու խաղաղության աղոթքը
«Թաքուն մտածում եմ` նորից Հադրութի մեր տանն ենք ապրելու». արցախցի երեխաների երազանքները
Ադրբեջանը Հադրութից դուրս կբերի՞ իր զինուժը. Դեմոյանը` փախստականների վերադարձի մասին
թեգերը:
Արցախ, Մահ, Սպանություն, հայեր, Հադրութ

Գլխավոր թեմաներ