13:19 03 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.36
  • GBP731.18
  • EUR633.20
  • RUB7.07
Արցախ
Ստանալ կարճ հղումը
150 0 0

Հայաստանի և Արցախի սոցհարցերի նախարարները բնակարանային ապահովումը, ներդրումների միջոցով Արցախում աշխատատեղերի ստեղծումը դիտարկել են որպես առաջնահերթություն։

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik․ Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն Արցախ կատարած այցի շրջանակում աշխատանքային քննարկում է ունեցել Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանի, Հայաստանից և Արցախից մի շարք պաշտոնատար անձանց հետ։

Նախարարները կարևորել են Հայաստանի և Արցախի գերատեսչությունների միջև սերտ համագործակցության շարունակականությունը, քննարկել են Հայաստանի և սփյուռքի ներգրավմամբ արցախցիների սոցիալական խնդիրների լուծման տարբերակները։

«Բնակարանային ապահովումը,  ներդրումների միջոցով  Արցախում աշխատատեղերի ստեղծումը դիտարկել ենք որպես առաջնահերթություն։ Որոշել ենք առաջնորդվել միասնական օպերատիվ աշխատանքային օրակարգով, որը հնարավորություն կտա Արցախում առկա խնդիրներին տալ առավել օպերատիվ լուծումներ, ստեղծել արցախցիների հետագա կենսագործունեության համար անհրաժեշտ նախադրյալներն ու այդ ուղղությամբ աշխատանքներն իրականացնել առավել թիրախային», - գրված է Առաքելյանի Facebook-ի գրառման մեջ։

Եվս 30 զինծառայողի աճյուն է ադրբեջանական կողմը փոխանցել հայկական կողմին

Հիշեցնենք՝ արդեն 50 658 տեղահանված արցախցի վերադարձել է Արցախ։ Իրենց տունը կորցրած արցախցիներին Արցախի իշխանությունները խոստացել են բնակարաններով ապահովել Արցախի վերահսկողության տակ մնացած տարածքներում։

Ըստ թեմայի

Պատերազմում վիրավորված գյումրեցի թիթեղագործը շարունակում է բնակվել տնակում՝ երեխաների հետ
Արժե՞ անհանգստանալ Կարսի զորավարժություններից. ռուս փորձագետի դիտարկումները
թեգերը:
Մեսրոպ Առաքելյան, Մանե Թանդիլյան, Սփյուռք, Հայաստան, Արցախ

Գլխավոր թեմաներ