01:23 24 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD512.01
  • GBP714.82
  • EUR611.34
  • RUB7.05
Արցախ
Ստանալ կարճ հղումը
208 0 0

Հայկական ու ադրբեջանական կողմերը շարունակում են զոհված զինծառայողների աճյունների որոնման և փոխանակման աշխատանքները: Մինչ օրս 1283 աճյուն է հայտնաբերվել։

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Երեկ` հունվարի 24-ին, որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս 2 աճյուն, մեկը՝ Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից, մյուսը՝ Հադրութի շրջանի Տումի գյուղի տարածքից: Տեղեկությունը հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

«Վերջինս, նախնական տվյալներով, քաղաքացիական անձ է: Հայտնաբերված աճյունների ինքնությունը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն»,– նշված է հաղորդագրության մեջ:

2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հունվարի 24-ը Արցախի փրկարարական ջոկատները հայտնաբերել են 1283 աճյուն, որից 15-ը, նախնական տվյալներով, քաղաքացիական անձինք են, որոնք տարբեր պատճառներով չեն լքել հարազատ տունը, և այդ բնակավայրերն այժմ գտնվում են Արցախի վերահսկողությունից դուրս: Վերջիններս կա՛մ սպանվել են, կա՛մ ռազմագործողությունների ընթացքում հրետակոծության պատճառով մահացել:

Նախնական տվյալներով` 1268-ը զինվորականներ են կամ ռազմագործողություններին մասնակցած կամավորներ ու պահեստազորայիններ:

Որոնողական աշխատանքներն այսօր ընթանում են Վարանդայի (Ֆիզուլի), Ջրականի (Ջաբրայիլ) և Հադրութի շրջաններում, ինչպես նաև Մատաղիս ուղղությունում:

Ֆիզուլիում ևս մեկ ադրբեջանցի զինծառայող է պայթել ականի վրա

Ըստ թեմայի

Զոհված զինծառայողների մարմինների նույնականացման գործընթացն ավելի արագ կկազմակերպվի
Զինծառայողին գերությունից ազատելու պատրվակով ծնողից գումար հափշտակողը կալանավորվել է
Ռուս զինծառայողն արձակուրդում է եղել. մանրամասներ Գյումրու վթարից
թեգերը:
Դիակ, աճյուն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ

Գլխավոր թեմաներ