16:08 19 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.20
  • GBP719.54
  • EUR625.49
  • RUB6.89
Արցախ
Ստանալ կարճ հղումը
80 0 0

Քաղաքացիները թունավորվել են իրենց բնակարանի խոհանոցում տեղադրված գազի ջրատաքացուցիչ կաթսայից արտանետված շմոլ գազից:

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. Այսօր շմոլ գազի արտահոսքից թունավորվել են Ստեփանակերտի 4 բնակիչ, այդ թվում` երկու երեխա։ Տեղեկությունը հայտնում է Արցախի ոստիկանության մամուլի ծառայությունը։

«Շմոլ գազի թունավորումով «Հանրապետական բժշկական կենտրոն» և «Արևիկ» մանկական բուժմիավորում են ընդունվել Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան փողոցի բնակիչներ՝ 1980թ.ծնված Ա. Ս.-ն և 1982թ.ծնված Ա. Ս.-ն, 2006թ.ծնված Լ. Ս.-ն և 2013թ.ծնված Ա. Ս.-ն»,– նշված է հաղորդագրության մեջ:

Պարզվել է, որ նշված անձինք թունավորվել են փետրվարի 1-ին ժամը 22:30-ի սահմաններում իրենց բնակարանի խոհանոցում տեղադրված գազի ջրատաքացուցիչ կաթսայից արտանետված շմոլ գազից:

Դեպքի քննությամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:

թեգերը:
գազ, գազի արտահոսք, երեխա, բնակիչ, Ստեփանակերտ, թունավորում

Գլխավոր թեմաներ